Հալած տաք պանիր լավաշի մեջ.... Հիանալի նախաճաշ ընդամենը 5 րոպեում Բաղադրիչներ.
- Լավաշ
- Պանիր, ցանկալի է լինի յուղայնությամբ
- Ձու
- Աղ, համեմունք - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Լավաշը կտրատում ենք ուղղանկյուններով: Պանիրը կտրատում ենք այնպես, որ լավաշով կարողանանք ծածկել երկու կողմից նվազագույնը 1սմ հաստությամբ: Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում ենք աղ և համեմունք ըստ ճաշակի, հաշվի ենք առնում նաև պանրի աղիությունը: Պանիրը փաթաթում ենք լավաշով, տեղափոխում ենք հարված ձվի մեջ, մի քանի վայրկյան թողնում ենք, տապակում ենք երկու կողմից 3-5 րոպե:
Մատուցում ենք տաք վիճակում: Բարի ախորժակ:
Մեկնաբանել