Ապրիլը լավ փոփոխություններ կբերի ամեն երկրորդին։ Հորոսկոպի 12 նշաններից 6-ին հաջողություն է սպասվում ֆինանսական ոլորտում։
Այծեղջույր
Ողջ ապրիլ ամսվա ընթացքում Ջրհոսում գտնվող Յուպիտերը ֆինանսական հաջողություն կբերի Այծեղջույրներին։ Յուպիտերը Ջրհոսում կլինի գրեթե ողջ տարին (բացառությամբ մայիս-հուլիսից), սակայն դա չի նշանակում, որ գումարը գետի պես կհոսա Ածեղջույների մոտ։
Իսկ այ ապրիլին այդպես կլինի, քանի որ Յուպիտերը ակտիվ է, իսկ շահույթը կրճատող Սատուրնը ընդհակառակը, հետևաբար գրեթե չի խանգարի։ Յուպիտերը կավելացնի Այծեղջույների ֆինանսական հնարավորությունները, կտա շահույթի մի քանի աղբյուր և գումար վաստակելու հնարավորություն մի քանի զբաղմունքներից։ Կլինեն նաև նորություններ․․․
Խեցգետին
Իսկ առանցքի երկրորդ նշանին Յուպիտերը շահույթ կբերի այլ անձանց փողերից։ Դա կարող են լինել հաջող ներդրումներ, կամ նախորդ ներդրումների շահույթը, ժառանգություն, վճարներ կամ նվեր։
Կաճի ընտանեկան բյուջեն, կամ այն գումարները, որոնք մեկ այլ գործընկերոջ հետ միասնական բիզնեսի մեջ են։ Խեցգետինները կարող են ստանալ ծառայողական մեքենա, բնակարան կամ սոց. փաթեթ։ Ձեզ կարող են առաջարկել գումար վաստակել որևէ ինտերնետ հարթակում կամ օգտագործել ուրիշի գործիքները։
Ձկներ
Ապրիլի 1-14 Վեներան Խոյի նշանում ֆինանսական հաջողություն կբերի ձկներին։ Նրանք ստիպված չեն լինի լարվել փողի համար, գումարը հեշտ կգա նրանց մոտ։ Սակայն, շահույթ ստանալու համար ակտիվ քայլեր են անհրաժեշտ, որը Ձկները չեն սիրում։
Միևնույն ժամանակ նրանք փողի խնդիր չեն ունենա։ Կբավարարի թե անհրաժեշտի, թե հաճույքի համար։ Առավել ևս որ նրանք կարող են ինքնուրույն տնօրինել գումարը։ Իսկ նվերներն ու ֆինանսական հաջողությունները ժամանակ առ ժամանակ կգեղեկացնեն նրանց կյանքը։
Կույս
Այդ նույն օրերին Կույսերը նույնպես կլինեն հարուստ ուրիշների միջոցներով։ Նրանց հաճախակի զեղչեր և բոնուսներ կտան։ Եթե նրանք ինչ-որ բան գնեն, անպայման անվճար նվեր կստանան։
Կհանգստանան ուրիշի հաշվին։ Նրանց նվերներ կնվիրեն և կաջակցեն ֆինանսապես։ Գործնական ոլորտում հնարավոր է շահույթ ներդրումներից և ուրիշների միջոցների օգտագործումից։ Հնարավոր կլինի ներգրավել ներդրողներ և հովանավորներ սեփական բիզնեսում։
Ամենահաջողակ օրը կլինի ապրիլի 10-ը։ Սակայն դրանից հետո Ձկներին և Կույսերին ևս երկու երջանիկ օր կսպասի՝ ապրիլի 15 և 17-ը:
Խոյ
Ապրիլի 14-ի երեկոյան Վեներան կմտնի Ցուլի նշան և կսկսի շահույթ բերել Խոյերին։ Նրանք շատ լավ եկամուտ կունենան, քանի որ Վեներան Ցուլի նշանում շատ ուժեղ է։ Նրանք կարող են հաստատուն ֆինանսական վիճակի, բավականաչափ մեծ գումարների հոսքի ու ունեցվածքի աճի հույս ունենալ։
Ավելի մեծ եկամուտ ունենալու համար Խոյերը պետք է մտածեն գործնականորեն և զբաղվեն այն գործով, որը գործնական եկամուտ կարող է բերել։ Լավ եկամուտ կբերեն աշխատանքը փողերի հետ, իրերի պատրաստումը, ձեռագործը, արտադրությունը։
Կշեռք
Ուրիշների միջոցներով հարուստ կլինեն նաև Կշեռքները։ ԵՎ չնայած, որ նրանք գործընկերոջ շահույթը չեն հաշվում առաջնային, ավելի կարևոր են մարդկային հարաբերությունները, ամեն դեպքում հաճելի կլինի նվերներ ստանալ, կամ հանգստանալ որևէ մոտիկ հարազատի հաշվին։
Իսկ բիզնեսում իրոք հիասքանչ ժամանակաշրջան կլինի, կգան ներդրումների շահույթները, կհատնվեն նոր ներդրոքներ և հովանավորներ, հնարավոր կլինի օգտագործել ուրիշների միջոցները գումար վաստակելու համար։
Բացի վերը նշվածներից, կարճ բայց շատ արդյունավետ ժամանակահատված կլինի նաև Ցուլերի և Կարիճների համար ապրիլի 15-19:
Ցուլ
Ցուլերը հաջողակ կլինեն գումար վաստակելու ակտիվ տարբերակներում՝ մրցույթ մրցակիցների հետ, դրամախաղերում, սպորտում, վեճերում, ինտելեկտուալ խաղերում, որտեղ մրցանակ կա։ Եկամուտ կբերեն այն գործերը, որով նրանք զբաղվում են անհատապես:
Կարիճ
Կարիճները կարող են գումար ներդնել ուրիշների ռիսկային նախագծերում, ռիսկը հաջողություն կբերի։ Նաև հնարավոր է բարձրացնել սեփական շահը ընդհանուր գործում և որոշումներ ընդունել, որոնք հիմնված կլինեն ընդհանուր բյուջեի վրա։ Եթե Կարիճները պատրաստվում են բաժանել ընդհանուր գումարը կամ իրերը, այս ժամանակաշրջանը դրա համար նույնպես հաջողակ է։
Ամենահաջողակ օրը կլինի ապրիլի 17-ը։
Մեկնաբանել