• 15 հոկտեմբեր, 2024
     Փայտե, կանաչ վիշապի տարին ըստ Չինական հորոսկոպի

    Փայտե, կանաչ վիշապի տարին ըստ Չինական հորոսկոպի

    Չինական աստղագուշակության համաձայն՝ յուրաքանչյուր տարի ունի իր սեփական տերը, մի արարած, ով անձնավորում է ժամանակաշրջանը և օժտում նրան որոշակի հատկություններով ու հատկանիշներով։

    2024 թվականը կանցնի Կանաչ-փայտե վիշապի վերահսկողության ներքո։ Ըստ Արևելյան օրացույցի, Վիշապի տարին կսկսի փետրվարի 10-ից մինչև 2025թ․ հունվարի 28-ը։

    Արևելյան հորոսկոպը հիմնված է հինգ տարրերի վրա՝ կրակ, ջուր, մետաղ, փայտ և հող: Ամբողջական օրացուցային ցիկլը 60 տարի է, ուստի նշանները համընկնում են միայն վաթսուներորդ տարին մեկ անգամ: Այսպիսով, Կանաչ-փայտե վիշապի նախորդ տարին եղել է 1964 թվականը, իսկ հաջորդը կլինի 2084 թվականը։

    Փայտե, կանաչ վիշապի տարին ըստ Չինական հորոսկոպի

    Վիշապը Չինական աստղագուշակում միակ առասպելական արարածն է, որն ունի անսահման իմաստություն, ուժ։ Նա ընդունակ է շատ ուրախություն պարգևել սովորական մարդկանց։ Բայց օձ-մողեսը բարի կլինի միայն այն դեպքում, եթե նրան պատշաճ հարգանքով վերաբերվեք և ոչ մի դեպքում չծաղրեք տարվա Ղեկավարին։

    2025 համարվում է Փայտե օձի տարի, որն էլ նկարագրվում է նաև որպես «փոքր վիշապ»։ 

    Վիշապի տարին մեզ կարող է պարգևել հրաշքներ, բայց հրաշքները պարզապես չեն լինում, դրանք մեր գործողությունների, մտքերի, արարքների հետևանքներն են։ 

    2024 թվականը ըստ աստղաբանների լեցուն է լինելու նորարարություններով, արագ փոփոխություններով, վերելքներով ու վայրէջքներով․․․ 

    Փայտե, կանաչ վիշապի տարի, Չինական հորոսկոպի

    Նշանի բնութագրերը

    Վիշապը առասպելական կենդանի է, Չինաստանի կայսերական իշխանության խորհրդանիշը։ Նրա կերպարը կարելի է տեսնել Միջին Թագավորությունում բազմաթիվ շենքերի ու կենցաղային իրերի վրա։

    Նախկինում հասարակ մարդիկ չէին կարող «դիպչել» աստվածային Վիշապին, ինչը կարող էր հանգեցնել դաժան պատժի։ Բայց որպես տարվա խորհրդանիշ՝ Վիշապն ամենևին էլ այդքան դաժան չէ։ Ենթադրվում է, որ թերևս ամենահաջող ժամանակները միշտ անցնում են նրա հովանավորությամբ։ Բոլոր հորոսկոպյան վիշապների մեջ փայտե վիշապը համարվում է ամենահանգիստն ու հավասարակշռվածը :

    Փայտը համարվում է աճի, հաջողության և զարգացման տարր: Փայտե վիշապի էներգիան ավանդաբար կանաչ գույն է։

    Կանաչ գույնը Արևելյան մշակույթում ​​նշանակում է հանգստություն, ճկունություն և առանց ինքն իրեն վնասելու հանգամանքներին հարմարվելու կարողություն: Բացի այդ, կանաչ գույնը խորհրդանշում է ժողովրդին։ Սա նշանակում է, որ Վիշապը հատուկ բարեհաճություն կցուցաբերի մոլորակի սովորական բնակիչներին։

    Փայտե, կանաչ վիշապի տարի, Չինական հորոսկոպի

    Ինչ է սպասվում հորոսկոպի նշաններին

    Առնետ (1960, 1972, 1984, 1996, 2008, 2020) - Խորհրդանիշները լավ են փոխազդում միմյանց հետ, ուստի Առնետին սպասվում են հաջողություններ, բարձրունքներ:

     

    Ցուլ (1961, 1973, 1985, 1997, 2009) - Ցուլերը ստիպված կլինեն պայքարել արևի տակ իրենց տեղի համար: Կակտիվանա մրցակիցների ակտիվությունը ինչպես բիզնեսի, այնպես էլ անձնական ոլորտներում։

     

    Վագր (1962, 1974, 1986, 1998, 2010) - 2024-ը Վագրերին կբերի հուսալի ընկերներ և լավ բիզնես գործընկերներ, որոնց հետ միասին հնարավոր կլինի հասնել ցնցող հաջողությունների:

     

    Նապաստակ / կատու (1963, 1975, 1987, 1999, 2011) - Ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ հարաբերությունները և բիզնեսում հաջողությունները կախված կլինեն փոխզիջումների գնալու նապաստակ/կատուների կարողությունից: Այս ընթացքում նրանք իրավիճակից հաղթող դուրս գալու շատ հնարավորություններ չեն ունենա։

     

    Վիշապ (1964, 1976, 1988, 2000, 2012) - Վիշապները իրենց անձնական տարում ամեն ինչում հաջողություն կունենան։ Նրանց սպասվում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ, նոր ծանոթություններ, վերելքներ, հաղթանակներ՝ իհարկե եթե նրանք հավատան և ճիշտ գործողություններ անեն։

     

    Օձ (1965, 1977, 1989, 2001, 2013) - Եթե ​​օձերը ցանկանում են հասնել դրական արդյուքների, նրանք պետք է ցուցաբերեն իմաստություն ու համբերություն: Սա թույլ կտա ձեռք բերել հեղինակություն և դիրք:

     

    Ձին (1966, 1978, 1990, 2002, 2014) - Ձիերը Վիշապի տարում չպետք է լուրջ գործեր ձեռնարկեն։ Պետք է ցուցաբերել զգուշավորթյուն և մեծ պատրանքներ չունենալ այս տարի։ Պարտավորությունները, ամենայն հավանականությամբ, կմնան անհեռանկարային։

     

    Ոչխար (այծ) (1967, 1979, 1991, 2003, 2015) - Լավ տարի է, պայմանով, որ Ոչխարը չափավորի իր քմահաճույքները: Նա պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի սովորական գործերին ու մտահոգություններին։ Ընդհանրապես ամեն ինչում համեստություն ու չափավորություն կօգնեն հասնել հաջողությունների։

     

    Կապիկ (1968, 1980, 1992, 2004, 2016) - Կապիկը թույլ չի տալիս, որ Վիշապը ձանձրանա, և դրա համար Վիշապը պատրաստ է ամեն ինչում հովանավորել նրան: Կապիկը պարտավոր է բավականաչափ խելամտություն ունենա՝ ցույց չտալու իր տարաբնույթ խորամանկությունները, որը սահմանակից է դավաճանությանը: Սա կարող է չներվել և Կապիկի համար բարդույթներ առաջացնի:

     

    Աքաղաղ (1969, 1981, 1993, 2005, 2017) - Աքաղաղը կկարողանա օգտվել իրավիճակից։ Ընդհանուր առմամբ տարին հարթ ու հանգիստ կլինի նրա համար։

     

    Շուն (1970, 1982, 1994, 2006, 2018) - Շունը սովորաբար իրեն թույլ է տալիս թերահավատորեն նայել ամպերի մեջ ճախրող Վիշապին։ Նրա համար լավագույնը լռելն ու իր սովորական գործերին անցնելն է: Որևէ հանկարծակի իրողություններ չեն լինի, եթե Շունը իրեն հանդարտ պահի և լռի։

     

    Վարազ (1971, 1983, 1995, 2007, 2019) - Բեղմնավոր տարի է Վարազի համար, երբ նա կարող է որոշակի հիմքեր ստեղծել ապագայի համար: Կարևոր է մտածել շրջապատի մասին, միասնականությունը ինքնին հաղթանակ է։

     

    Հաջողություններ ու վերելքներ ենք մաղթում, եղեք խոհեմ և գործեք մտածված ))

    Կենդանակերպի երեք ամենախելացի նշանները ըստ չինական հորոսկոպի

    Կենդանակերպի երեք ամենախելացի նշանները ըստ չինական հորոսկոպի

    Նախորդը

    Մեկնաբանել