Ահա թե որ հրեշտակներն են պաշտպանում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին
Հրեշտակները լինում են երկու տեսակի․ հրեշտակ-պահապաններ և հրեշտակապետներ։ Մեր անձնական պահապան-հրեշտակները այստեղ են, որպեսզի օգնեն մեզ, իսկ հրեշտակապետները, որպեսզի ծառայեն բոլորին։
Վերջիններս ունեն յուրահատուկ որակներ և նշաններ, սակայն յուրաքանչյուրը կարող է դիմել նրանց օգնության համար։
Մենք կարող ենք օգնություն խնդրեմ մեր անձնական պահապան-հրեշտակներից կամ հրեշտակապետներից դիմելով նրանց մեդիտացիայի կամ աղոթքի միջոցով։
Նրանք ամենուր են՝ մեր շուրջը, սակայն անհրաժեշտ է խնդրել նրանց օգնությունը և թույլատրել խառնվել մեր կյանքի իրավիճակներում։
ԽՈՅ – հրեշտակապետ Իեգուդիլ
Հրեշտակապետ Իեգուդիլը “արևային” հրեշտակների կարգին է պատկանում։ Նա կառավարում է Մարս մոլորակը և Խոյի նշանը։
Նրանք ովքեր ծնվել են Խոյի նշանի տակ, որպես կանոն շփվող են, իմպուլսիվ և լի են մտահաղացումներով։ Միտված են ցուցադրել խանդավառություն և միշտ պատրաստ են խնդիրներ լուծել։
Ցուլ – հրեշտակապետ Սաղաթիել
Հրեշտակապետ Սելաֆիլը հուսալիություն և գործնականություն է տալիս Ցուլերին։ Նրանց դուր է գալիս ողջ էներգիան ուղղել իշխանություն ձեռք բերելու։
Ցուլերի մոտ բնական հակում կա կայունության և անվտանգության, սակայն նրանք պետք է ուշադիր լինեն, որպեսզի չընկնեն նյութական աշխարհի թակարդը։
Երկվորյակներ – հրեշտակապետ Ռաֆայել
Հրեշտակապետ Ռաֆաիլը գլխավոր բուժող հրեշտակներից է և ունակ է ղեկավարել բոլոր բուժակներին – ինչպես հետևողական, այնպես էլ իրար լրացնող։
Երկվորյակները որպես կանոն շատ խելացի և շնորհալի մարդիկ են։ Նրանք անկուշտ ծարավ ունեն ուսման և գիտելիքի հանդեպ։ Նրանք անընդհատ հավաքում և պաշարում են էներգիան, սակայն քիչ են կիսվում շրջապատի հետ։
Խեցգետին – հրեշտակապետ Գաբրիել
Հրեշտակապետ Գաբրիելը Խեցգետնին նվիրել է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են զգայականությունը և կարեկցանքը։ Նրանք սովորոաբր մեծ դեր են խաղում ուրիշ մարդկանց օգնություն ցուցաբերելու գործում, մանավանդ երբ խրախուսվում է նրանց աճը, զարգացումը և զգայական ներուժը։
Առյուծ – հրեշտակապետ Միքայել
Հրեշտակապետ Միքայելը ոգեշնչում է Առյուծներին բարձրագույն ճշմարտության և թաքնված գիտելիքների որոնումներում։ Առյուծները շատ բաց և մեծահոգի մարդիկ են։ Նրանք նաև ունեն հիսքանչ կազմակերպչական հատկություններ։
Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Նրանք շատ բանի են պատրաստ հանրային ճանաչման հասնելու համար։
Կույս – հրեշտակապետ Ռաֆայել
Ռաֆայել հրեշտակապետը Կույսերին շնորհել է անալիտիկ մտածողություն։ Կույսերը, ինչպես գիտեք, շատ աշխատասեր են և ուշադրություն են դարձնում մանրունքներին։
Կույսերը հաճախ ամաչկոտ և համեստ են, չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Նրանք շատ հետևողական են, քրտնաջան գործող և ի զորու են լուծել ցանկացած խճճված բան։
Կշեռք – հրեշտակապետ Ուրիել
Ուրիել հրեշտակապետը Կշեռքներին շնորհել է ներդաշնակություն և դիվանագիտություն։ Կշեռքները ձգտում են անաչառ դատողությունների, ոչ թե էմոցիաների կառավարման։
Նրանք միշտ տեսնում են կրծքանշանի երկու կողմերն էլ, սակայն դժվարանում են ընտրություն կատարելիս։
Կարիճ – հրեշտակապետներ Ազրաիլ Քամայել
Այս երկու հրեշտակապետների շնորհիվ Կարիճները դառնում են շատ ուժեղ անձնավորություններ։ Նրանք հայտնի են իրենց ուժեղ էմոցիոնալ բնույթով։
Կարիճները շատ վստահելի և պատասխանատու են։ Բայց միևնույն ժամանակ կարող են շատ սառնասիրտ և անխիղճ լինել նրանց հետ ովքեր նրանց ցավ կպատճառեն, կամ կդավաճանեն։
Աղեղնավոր – հրեշտակապես Երեմիել
Երեմիել հրեշտակապետը օգնում է Աղեղնավորներին լինել լավատես և նախաձեռնող։ Աղեղնավորները իրենց բնույթով շատ ստեղծագործ և ինտուիտիվ մարդիկ են, բայց երբեմն չեն կարողանում ինտեգրվեմ մեր իրականություն։
Աղեղնավորները ցանկացած սահամնափակում համարում են ձանձրալի։ Նրանց լավատես, առատաձեռն, ստեղծագործ և սիրառատ մարդիկ են։
Այծեղջույր – հրեշտակապետ Իեգուդիլ
Նրանք շատ զգուշավոր և պատասխանատու են։ Այծեղջույրները չեն վախենում ծանր աշխատանքից և նրանց նպատակի հասնելու ուղին լի է լինելու դժվարություններով և խոչընդոտներով։
Այծեղջույրները զբաղվում են հարստության կիտմամբ, այն նրանց տալիս է անվտանգության զգացողություն։ Սակայն հաճախ նրանց պատում է վատատեսությունը, քանի որ շատ են անհանգստանում իրենց մասին։
Ջրհոս – հրաշտակապետ Միքայել
Միքայել հրեշտակապետը Ջրհոսին տալիս է իդեալիզմի և մարդասիրության էներգիա։ Նրանք սիրում է առաջխաղացում, անկախություն և մարդասիրություն։
Նրանք կարող են թվալ սառը, օտար և ոչ գրավիչ։ Նրանց միտքը շատ լավ զարգացած է, սակայն չափից շատ լուրջ բնավորությունը կարող է լարել շրջապատի մարդկանց։
Ձկներ – հրեշտակապետ Սելաֆիլ
Սելաֆիլ հերշտակապետը ոգևորում է ինքնազարգացման և հոգևոր աճի։ Ձկները շատ ռոմանտիկ են, հատկապես սիրային հարաբերություններում։
Նրանց կյանքի յուրաքանչյուր ոլորտ պետք է որոշակի ռոմանտիկա պարունակի, հաառակ դեպքում նրանց համար ամեն ինչ ձանձրալ է դառնում և կորցնում են հետաքրքրությունը։ Ընդհանուր առմամբ Ձկները շատ խաղաղասեր, բարի և գթասիրտ են։
Մեկնաբանել