Իմ աչքը երբեք չի եղել դրսում: Ես երբեք չեմ ցանկացել ապրել արտերկրում, իսկ արտասահման «հարս գնալու» մասին մեր ընտանիքում նույնիսկ կատակել չէր կարելի: Թե ինչ արժեք է հայրենիքը, սկսեց հասնել գիտակցությանս բարձր դասարաններում: Գրականության ուսուցիչս մեկ «կուռք» ուներ՝ Չարենց: Ես սիրեցի Չարենցի Հայաստանը:
? Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
? Վերջին 4-5 տարում շատ ենք ճամփորդում մեր փոքր երկրի «անծայր» հեռուներում ու ամեն անգամ համոզվում, որ երկիրդ այլ կերպ ես սիրում, երբ ճանաչում ես: Երբ գիտես, որ գնալ Գորիս ու չուտել ճխթթու՝ հանցանք է: Երբ սկսում ես «մաշկիդ վրա» զգալ՝ ինչ ասել է լոռեցու միամտություն և հյուրասիրություն Շիրակի ձևով: Երբ Տավուշի անտառներում «մոլորվելը» երանություն ես համարում, քանի որ գիտես՝ որ ուղղությամբ էլ գնաս մի գանձ-վանք կգտնես...
Հայաստանը երգերում, կտավներում, ֆիլմերում, անշուշտ, սքանչելի է, բայց այն, ինչ տեսնում է աչքդ՝ ուղղակի կատարյալ է:
? Ինձ սկսել են վիրավորել այսօրինակ հարցադրումները.-«Ինչո՞ւ եք Հայաստանում հանգստանում, էդ փողով Եգիպտոս կգնաք» կամ «Հայաստանում ի՞նչ կա տեսնելու»: Մինչև վերջերս լեռներ «չէի սիրում», անտառներ էի սիրում ու ջուր, բաց բավական էր մի քանի օր լինել Սյունիքում ու ես սկսեցի «տեսնել», հասկանալ լեռների գեղեցկությունը ու թե ինչպես են հովանավորում մեզ, պաշտպանում թշամուց: Ո՞նց չսիրես: Բացի այդ...
??♀️???? Արմատներդ այլ կերպ են «սերտաճում» հողիդ, երբ ծնող ես դառնում ու ինչ-որ մի օր հասկանում՝ աշխարհում չկա ուրիշ տեղ, ուր պետք է մեծանան ձագերդ:
Ես ոչ մեկի (բացի երեխաներիցս) ու ոչ մի բան չեմ սիրում կույր սիրով: Հայաստանն էլ սիրում եմ իր բոլոր «վերքերով» ու բզիկներով, որովհետև իմն է, որովհետև ճանաչում եմ ♥️
Աղբյուր՝ https://www.instagram.com/mary_nersisyan/
Մեկնաբանել