• 11 դեկտեմբեր, 2024
     Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Բաղադրիչներ

    Դդում - 800 գրամ

    Ալյուր -2-3 ճաշի գդալ

    Զեյթունի ձեթ- 3 ճաշի գդալ

    Մոցառելա պանիր - 250 գրամ

    Պանիր պարմեզան - 80 գրամ

    Աղ ըստ ճաշակի

     

    Պատրաստման եղանակը

     Դդումը լավ լվանում ենք, հեռացնում ենք կեղևը, կտրում ենք կիսալուսնաձև բարակ կտորների, 0,5 սմ, ապա բոլոր կողմից պատում ենք ալյուրով։ 

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Դդումը դասավորում ենք ջեռոցի թավայում 1 շերտով, վրան ցողում ենք զեյթունի ձեթ, աղ ենք անում։ Աղ անելուց պետք է հաշվի առնել պանրի աղիությունը։

    Դդումները եփում ենք ջեռոցում 180С ջերմությամբ 10 րոպե։ 

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

     Նախորոք քերում ենք պարմեզան պանիրը, իսկ մոցառելա պանիրը կտրտում ենք շրջանաձև։

    Վերցնում ենք մատուցելու համար նախատեսված ջերմակայուն ձևման, որում կարող ենք եփել դդումը ջեռոցում և մատուցել։

    Ձևամանի հատակին պարակ շերտով զեյթունի ձեթ ենք քսում, 1 շերտով, խիտ դասավորում ենք դդումները, վրան շարում ենք շրջանաձև կտրտած մոցառելա պանիր, ապա քերած պարմեզան։

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմսԵրկրորդ շերտով կրկնում ենք վերը նշված քայլերը՝ դդում, մոցառելա, պարմեզան։ Շերտերը այնքան ենք դնում, մինչև դդումը վերջանա։

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Վերջին շերտի դդումի վրա քերած պարմեզան ենք լցնում, ծածկում ենք ֆոլգայով, եփում ենք ջեռոցում 20 րոպե  180С ջերմությամբ։

    Եփելուց հետո թողնում ենք 5-10 րոպե համգստանա, հեռացնում ենք ֆոլգան, և մատուցում։

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Բարի ախորժակ

     

    Մակարոն «Պո Ֆլոտսկի»

    Մակարոն «Պո Ֆլոտսկի»

    Նախորդը

    Սունկով տնական ապուր

    Սունկով տնական ապուր

    Հաջորդը

    Մեկնաբանել