• 29 մարտ, 2024
     Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Բաղադրիչներ 

    1. Դդում - 200 գրամ
    2. Ծաղկակաղամբ - 200 գրամ
    3. Գազար - 1 հատ
    4. Կաթնաշոռ - 3 ճաշի գդալ
    5. Ալյուր - 1-ից 2 ճաշի գդալ
    6. Ձու - 1 հատ
    7. Աղ

    Պատրաստման եղանակը

    Լավ լվանում ենք դդումը, ծաղկակաղամբը և գազարը: Եփում ենք թույլ կրակի վրա: Դդումի կեսը և գազարը ճզմում ենք, որպիսի ստացվի պյուրե: Դդումի մնացած մասը և ծաղկակաղամբը կամ մանր կտրատում ենք, կամ քերում ենք:

    Ավելացնում ենք պյուրեն, կաթնաշոռը, ձուն, աղը: Լավ խառնում ենք:

    Ձևավորում ենք կոտլետներ, տեղափոխում ենք ջեռոցի թավայի մեջ, որի հատակը նախորոք կամ պատում ենք բուսայուղով, կամ սննդային թուղթ ենք դնում: Եփում ենք ջեռոցում 35-40 րոպե 170 աստիճան ջերմության պայմաններում:

    Ստացվում են շատ համեղ, վիտամիններով հարուստ կոտլետներ:  

    Բարի ախորժակ

    Կիևյան կոտլետ

    Կիևյան կոտլետ

    Նախորդը

    Բորշ

    Բորշ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: