Բաղադրիչներ
- Ձու - 7 հատ
- Շաքարավազ - 1,5բ
- Մեղր - 3ճ/գ
- Սոդա - 1թ/գ
- Քացախ - 1ճ/գ
- Կարագ - 100գ
- Կակաո - 4-5 ճ/գ
- Ալյուր - 2,5բ
Կրեմ
- Կարագ - 250գ
- Եփած խտացրած կաթ - 1 տուփ
- Վանիլին
Գլազուր
- Կակաո - 5ճ/գ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Ջուր - 1 բաժակ
- Ձեթ - 1 թ/գ
- Կոնյակ 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Ձուն հարում ենք, ապա հերթով ավելացնում շաքարավազը, մեղրը, սոդան, քացախը, սենյակային ջերմաստիճանի, փափուկ կարագը, կակաոն և այլուրը։
Խմորը բաժանում ենք 3 մասի, լցնում ջեռոցի սինիի մեջ և թխում 180° տաքացրած ջեռոցում։ Կարող ենք օգտագործել յուղաթուղթ, որպիսի հետո շերտերը ավելի հեշտ դուրս գան սինիից։
Ստացվում են շատ նուրբ և փափուկ շերտեր, պետք է զգույշ լինենք, որպիսի չկոտրվեն։
Պատարաստենք կրեմը․
Սենյակային ջերմաստիճանի, փափուկ կարագը հարիչով լավ հարում ենք, քիչ-քիչ ավելավցնում ենք եփած խտացրած կաթը, վանիլինը, և լավ հարում ենք։
Պատրաստենք գլազուրը․
Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և եփում թույլ կրակի վրա, պարբերաբար խառնելով։ Երբ զանգվածը սկսում է պնդանալ, հանում ենք կրակից և թողնում հովանա։
Առաջին շերտին կրեմ ենք քսում և գլազուրի շերտեր անում, ինչպես նկարում։ Վրան դնում ենք երկրորդ շերտը, քսում ենք կրեմ և գլազուրի շերտեր։
Երրորդ շերտին կրեմ ենք քսում և գլազուրով՝ վերջնական ձևավորում։
Բարի ախորժակ
Հեղինակ՝ Արևիկ Աշուրյան
Մեկնաբանել