• 16 հուլիս, 2025
     Իշլի քյուֆթա, Իզաբելլա Սարգսյան

    Իշլի քյուֆթա, Իզաբելլա Սարգսյան

    Բաղադրիչներ

    Արտաքին շերտի համար՝

    1. Տավարի անյուղ միս - 0,5 կգ
    2. Ծեծած քյուֆթա 0,5 կգ
    3. Մանր բլղուր 1,5 բաժակ /իմ մոտ բաժակը 300 գր-ոց էր/
    4. Լոլիկ֊պղպեղի մածուկ - 2-3 ճ.գ.
    5. Կարմիր աղացած փոշի պղպեղ - 2 ճաշի գդալ աղ

    Միջուկի համար՝

    1. Տավարի յուղոտ աղացած միս - 1,5 կգ
    2. Սոխ - 3 գլուխ
    3. Յուղ -2 ճ.գ.
    4. Ընկույզ - 0,5 բաժակ
    5. Քիմիոն - 1 թեյի գդալ
    6. Բահար - 1 թեյի գդալ
    7. Աղ

     

    Պատրաստման եղանակը

    Պատրաստենք միջուկը

    Սոխառածի վրա ավելացնում ենք միսը և անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում ենք ընկույզն ու համեմունքները, թողնել սառի։

    Խմորի համար խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Սակայն սկզբում իրար հետ խառնում ենք քյուֆթան և բլղուրը։

    Քանի որ մեր պատրաստի քյուֆթան մի փոքր փափուկ է, կարող ենք բլղուրին ջուր չավելացնել։ Այն խառնում ենք ծեծած մսի հետ և թողնում մինչև կլանի միջի ջրային մասը և փափկի։ Որից հետո բոլորը միասին շաղում ենք, մինչև որ փափուկ, բայց կպչուն խմորի վերածվի։

    Խմորից վերցնում ենք ընկույզի չափով, թեթևակի շաղում ենք, փոսիկ անում, մատներով պատերը բարակացնում-լայնացնում, ապա լցոնում միջուկով, փակում ենք բերանը և կիտրոնի ձև տալիս։

    Եփել եռացող ջրի մեջ..

    Մատուցել՝ կիտրոնով

    Իշլի քյուֆթա, Իզաբելլա Սարգսյան

    ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...

     

    Հեղինակ՝ Իզաբելլա Սարգսյան

    Հավով ժուլիեն

    Հավով ժուլիեն

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: