• 10 դեկտեմբեր, 2024
     Դու քո ընտրությունն ես

    Դու քո ընտրությունն ես

    Մեր ամբողջ կյանքը հնարավորությունների և ընտրությունների հաջորդական շղթա է։ Շատ նրբորեն ընտրում եմ ալտարի սիրունագույն դետալները ու մտովի հրավիրում գեղեցկագույն էներգիաներին մեր պրակտիկան ուղեկցելու ու մեզ պաշտպանելու։

    Մանտրայի նման մտքումս անընդհատ պտտվում է․ «Ի՜նչ սիրուն են, ի՜նչ սիրուն են»։

    Ու նորից գալիս է գիտակցումը, թե ինչպես է կյանքը տարբերում յոգայից առաջ, և յոգայից հետո։

    Մարմինդ բացելուն զուգահեռ զգում ես նաև գիտակցությանդ սահմանների փոփոխությունը։ Ու այն, ինչ անհասկանալի էր մի ժամանակ, անսահման պարզ ու հասկանալի է դառնում որոշ ժամանակ անց։

    Անի Նալբանդյան, Samadhi Yoga Studio, Սամադհի Յոգա Ստուդիա, Յոգա,

    Շատ երկար ժամանակ հասունանում էր մի միտք, որ ամեն ինչ սկսվում է ինձանից։ Ես և՛ բարին եմ, և՛ չարը, և՛ կամեցողը, և՛ չկամը։ Ես եմ ընտրում լինել և՛ մաքրության աղբյուր, և՛ մեղքերի։

    Ու հենց այստեղ է սկսվում տրանսֆորմացիան, երբ գիտակցում ես, որ ամեն ինչ սկսվում է քեզանից ու քո ընտրությունից։

    Հազարավոր տարբերակներից կարող եմ ընտրել մեկը, բայց միշտ, ամեն պահի կարող եմ և փոխել իմ ընտրությունը։ Պատասխանատվությունը ամբողջովին իմն է։

    Ես պատասխանատու եմ ինչպես իմ տառապանքների, այնպես էլ իմ վայելքների համար։ Ես եմ իմ տառապաննքերի հեղինակը, և ես՝ իմ բժշկողը։

    Կյանքը հնարավորությունների և ընտրությունների հաջորդական շղթա է։ Ու եթե որոշել եք ծաղկել ու անուշահոտ տարածել, ուրեմն կարող ենք։

     

    Հեղինակ՝ Անի Նալբանդյան

    Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Նախորդը

    Մեդիտացիան բուժիչ է

    Մեդիտացիան բուժիչ է

    Հաջորդը

    Մեկնաբանել