Ջոն Կաբատ-Զինի կողմից անցկացված հետազոտություններից մեկը շատ հետաքրքիր արդյունքներ է ցույց տալիս։ Պսորիազով տառապող հիվանդները 2 խմբի էին բաժանված։ Առաջին խումբը ամեն օր պարտաճանաչ մեդիտացիաներ էր անում, երկրորդը՝ ոչ։ Առաջին խմբի մոտ մաշկային վնասվածքները 4 անգամ ավելի արագ էին լավանում, քան երկրորդ խմբի մոտ։
Այս փոքրիկ հետազոտությունը ևս մեկ անգամ գիտականորեն ապացուցեց այն, ինչ 5000 տարի առաջ գիտեին բոլորը։
Մեդիտացիան` դեղ
Ինչպիսի՞ն է մեդիտացիայի բուժիչ ուժը, ի՞նչ հիվանդություններ կարող է բուժել `
- Կարգավորում է զարկերակային ճնշումը, իջեցնում է բարձր ճնշումը
- Կարգավորում է արյան շրջանառությունը ամբողջ մարմնում
- Կրճատում է սրտի կծկումների հաճախականությունը
- Դանդաղեցնում և հանգստացնում է շնչառությունը
- Կարգավորում է քրտնարտադրությունը
- Ազատում է տագնապի զգացողությունից
- Բարձրացնում է սթրեսադիմացկունությունը
- Բարելավում է մարմնի ընդհանուր ինքնազգացողությունը
- Երկարացնում է կյանքի տևողությունը
Դեռ մտածու՞մ ես ինչից սկսել ինքնաճանաչման գործընթացը
Հեղինակ՝ Անի Նալբանդյան
Մեկնաբանել