• 21 դեկտեմբեր, 2024
     Արմավիրի 6-րդ վաշտը

    Արմավիրի 6-րդ վաշտը

    1990-ին ստեղծվեց համահանրապետական գունդը: Ռուբիկ Եղոյանը մնալով երկրապահ ջոկատի քաջարի տղաների կողքին, շուտով դարձավ «Արծիվ-13» պանծալի ջոկատի հրամանատարը:

    1990 թվականի սեպտեմբերի 20-ը հանրապետության պատմության մեջ կմնա որպես միասնական գունդ ստեղծելու օր: Արմավիր քաղաքում ձևավորվեց հայտնի 6-րդ վաշտը: Առաջին հրամանատարը ջանֆիդացի ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ էր, տեղակալը՝ ՍՄԲԱՏ ՍՐԵՅԱՆԸ, ջոկատի հրամանատարներ՝ ՌՈՒՍՏԱՄ  ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸՙ ՏԻԳՐԱՆ ԵՂՈՅԱՆԸ, ՅՈՒՐԱ ԴԱՇՏՈՅԱՆԸ, ՎԱԶԳԵՆ ԹԱԴևՈՍՅԱՆԸ և այլք:

    Առաջին հանձնարարականով վաշտը 1990-ի նոյեմբերին մեկնեց Խնձորեսկ, ապա Կոռմիձոր: 1991-ի հունվար-փետրվար ամիսներին վաշտը մնաց Կոռնիձորում: Այն առաջին թեժ կետերից էր Հայաստանի հարավային սահմաններում: Տղաները հետագայում մեկը մյուսին լուրջ, թե կատակ, ասում էին՝ ով Կոռնիձորում չի եղել, նա կռվում չի եղել: Ապրիլի վերջերին վաշտը տեղափոխվեց Իջևան-Տավուշ գիծ: Հրամանատարն էր ՍՄԲԱՏ ՍՐԵՅԱՆԸ:

    Իջևանում վաշտի մարտիկներին միացան Ռուբիկ Եղոյանի հրամանատարության երկրապահ ջոկատի նվիրյալները: Նրանք օր ու գիշեր հսկում էին սահմանային գոտին. սարերից ցած չէին իջնում: Վերադառնալով Սիսիան՝ վաշտը ամրակայվեց Սոֆալու գյուղի մոտ:

    1991 թ. օգոստոսին Արմավիրի վաշտը հասավ Շահումյան: Արդեն հայաթափ էին Գետաշենը, Ազատ ու Կամո գյուղերը, ընկել էին Էրքեջը, Մանաշիդն ու Բուզլուխը: Համառ ջանքերով ետ վերցրեցին շրջանի երեք գյուղերը: Դա բարոյական ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ էր:

    1992 թ. մայիսի սկզբներին վաշտի մեծ թվով տղաներ տեղափոխվեցին Կապան, այնուհետև դիրքավորվեցին Լաչինի Մալխալաֆ գյուղի դիմաց: Հետախուզության հանձնարարությունը ստանձնեցին վաշտի 6 քաջեր: Դժվարին տեղանքը նրանք հաղթահարեցին, սակայն վերադարձին ընդհարվեցին ազերական մեծ խմբերի հետ, որի ժամանակ էլ զոհվեցին վաշտի քաջակորով տղաներից երեքը՝ ԶՈՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ՀԱԿՈԲ ԴԱՐՄՈՅԱՆԸ, ԿԱՐԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:  Հերոս տղաներին հասցրին Արմավիր: Սարդարապատի հերոսների հուշարձանի մոտ փառաց պսակին արժանի՝ նրանց աճյունները հանձնվեցին հողին:

    Շարունակելի...

    Արծիվ-13

    Արծիվ-13

    Նախորդը

    ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

    ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: