• 19 մայիս, 2024
     Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    Ցանկացած տարիքում կանայք կարող են բարձրացնել իրենց ինքնագնահատականը թե սեփական, թե հասարակության աչքերում։
    Պայծառ, խելացի, ոճային, հմայիչ․․․ սրանք առավելություններ են, որոնց ցանկն կարելի է անվերջ շարունակել: Բայց ամենահզոր հատկությունը, որը կարող է ունենալ կինը, ինքնավստահությունն է:

    Ինքնավստահությունը դրսևորվում է կյանքի բոլոր ասպեկտներում և շատ ավելի նկատելի է, քան նորաձև կոշիկները, անթերի սանրվածքը, սոցիալական էջերում էկզոտիկ երկրներից նկարները․․․ 

    Ինքնավստահությունն արտահայտվում է կնոջ կողմից իրեն ներկայացնելու և ուրիշների հետ վարվելու ձևով: Վստահությունը նոր դռներ է բացում կյանքում, իսկ դրա բացակայությունը կնոջը դարձնում է անտեսանելի և անվստահելի:
    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    15 հատկանիշներ, որոնք առավել բնորոշ են ինքնավստահ կանանց․

    1․ Ինքնավստահ կինը ընդունում է իր բոլոր թերությունները։

    Չկան իդեալական մարդիկ։ Ինքնավստահ կինը ոչ միայն ընդունում է իր թերությունները, նա նաև ուսումնասիրում է իր ուժեղ կողմերը, և այն բոլոր կետերը, որոնց վրա դեռ պետք է աշխատի․․․ Նա սիրում է իրեն, իր բոլոր թերություններով ու առավելություններով։ 

    2. Նա կարողանում է ասել «Ոչ»։

    Ինքնավստահ կինը կեղծ խոստումների կարիք չունի, նա կարող է պարզապես մերժել։ 
    Նա չի անի այն, ինչ իր համար տհաճ է, կամ եթե ժամանակը չի ներում․․․
    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    3. Չի վախենում օգնություն խնդրել։

    Ինքնավստահ կինը գիտի, որ չի կարող ամեն ինչ անել միայնակ։ Նա կարողանում է ընտրել ճիշտ մարդկանց, և օգնություն խնդրել։ Նա կարիք չունի ապացուցելու իր ուժը, ամենակարողությունը։ Ընդհակառակը, երբ ուժեղները իրենց շրջապատում են ուժեղ թիմով, ավելի են ուժեղանում։  

    4. Կախվածության բացակայություն։

    Ուժեղ կանայք չունեն կախվածություն։ Նրանք կարող են ակնթարթորեն հրաժարվել որևէ առարկայից, անգամ մարդկանցից․․․ Դրանով էլ նրանք դառնում են անտանելի հասարակության համար, քանի որ երբ չարակամ մարդիկ շարունակում են մտածել ու նախանձել ինքնավստահ կանանց, միևնույն ժամանակ նրանք վայելում են կյանքը․․․
    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    5. Հարգում են իրենց և շրջապատը։ 

    Հզոր կանայք հարգում և գնահատում են մարդկանց տեսակետերը, անգամ երբ դրանք հակասում ենք իրենց տեսակետերին։ Նրանք երբեք չեն նեղացնում կամ նսեմացնում դիմացինին, որպիսի բարձրանան նրանց կողքին․․․ 

    6. Սխալվել, այո, նրանք դա իրենց թույլ են տալիս։ 

    Ուժեղները գիտեն, որ միայն սխալվելով կարող են սովորել, կոփվել, առաջ գնալ կյանքում։ Սխալները և դժվարությունները պետք է ընդունել որպես կարևոր ու անփոխարինելի փորձի աղբյուր։ 
    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները

    7. Լինել տարբեր․․․

    Ինքնավստահ կինը չի վազում նորաձևության հետևից, նա չի տառապում, եթե չունի վերջին սերնդի այֆոն, նա կարող է ներկայանալ առանց դիմահարդարման, և լինել գեղեցիկ անկախ հագուստի բրենդից։ Այս տեսակի կանայք կարողանում են ադապտացվել շրջապատին, որով էլ ավելի են սիրվում․ նրանք երեխաների հետ երեխաներ են, դեռահասի հետ՝ դեռահաս, գործնականում՝ հստակ ու վստահ, իսկ տարեցների հետ՝ սիրելի զրուցակից․․․ 

    8. Կարողանում են խնամել իրենց և հարազատներին։

    Այո, միայն ինքնավստահ կինը կարող է առաջնահերթությունը դնել առողջության, մարմնին, արտաքինին, գերադասելով դրանք առօրյա հոգսերին․․․ Նա, ունենալով համապատասխան գիտելիքներ, օգնում և վարակում է նաև իր շրջապատին։
    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները9. Արքայադստեր կոմպլեքսի բացակայություն։

    Ինքնավստահ կինը միշտ պահանջում է հարգալից վերաբերմունք, բայց ոչ թե որովհետև գերադասում է իրեն, այլ գիտի իր արժեքը։ Նրանք երբեք չեն խառնում հպարտությունը գոռոզության հետ։

    10. Մենակություն, հանգստություն, կատարելագործում․․․ 

    Ուժեղ կինը պարտադիր տրամադրում է ժամանակ միմիայն իր համար, որպիսի կարողանա վայելել իր ժամանակը, հավաքել մտքերը, լինել ինքն իր հետ ներդաշնակ։ Նա հանգիստ կարող է միայնակ գնալ կինո, զբոսանքի, այգի․․․ առանձնանալ ու դիտել հետաքրքիր ֆիլմ կամ միայնակ որևէ վայրում սրճել ու գիրք կարդալ․․․ 

    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները11. Կյանքը դարձնել ավելի լավը

    Երբ կինը անհատականությունը է, ունի մի ամբող գալակտիկա իր մեջ, նա մտածում է նաև այն մարդկանց մասին, որոնց անգամ չի ճանաչում, նա ունի արժեքներ, ինչպիսիք են ազգայինը, մշակութային պահպանությունը, բարեգործությունը, կարեկցանքը․․․
    Այսպիսի կինը հզորանում է ամեն լավ գործ անելուց, դրական ժառանգություն թողնելով․․․ 
    Սեփական անձից դուրս մտածելը հասու է միայն հզորներին․․․

    12․ Բարձր ստանդարտներ ամեն տեղ։

    Երբ կնոջ ինքնավստահությունը և կրթությունը գտնվում են բարձր մակարդակներում, նրանք իրենք են որոշում սահմանները և ստիպում են իրենց շրջապատին ենթարկվել դրանց։ 

    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները13․ Նեգատիվի, չարի բացառում։

    Հզոր կանայք չեն հանդուրժում նեգատիվը, ագրեսիան, նախանձը․․․ Նրանք պարզապես անտեսում են, վանում այսպիսի բացասական երևույթները, բացառում են շփումը այն մարդկանց հետ, որոնց մոտ նկատում են անգամ փոքր բացասական էներգիաներ։ 

    14․ Ինքնակրթվել, ինքնազարգանալ․․․

    Տարիքի ու կուտակած փորձի հետ մարդիկ սկսում են գոռոզանալ և կարծիքը, որ իրենք ամեն ինչ գիտեն, թույլ չի տալիս ինքնակրթվել․․․ Սակայն ինքնավստահ կանայք այսպես չեն մտածում։ Նրանց համար կրթությունը համապատասխնում է սննդին․․․ 

    Ինքնակատարելագործումը թաքնված մոլուծք է ուժեղ կնոջ համար, որը նա ամեն անգամ ավելի բարձր ստանդարտներով է փորձում լրացնել։

    Ինքնավստահ կնոջ 15 հատկանիշները15․ Այլ կարծիքների հանդեպ կախվածության բացակայություն։

    Ուժեղ կանայք կարողանում են լսել ու հանգիստ բաց թողնել բացասական կարծիքներն ու տեսակետերը։ Նրանք չեն հիշում ու տանջվում բացասականի պատճառով, այլ հումորով են վերաբերվում դրանց, անգամ փորձում որևէ օգտակար բան գտնել ամեն բանում։ 

    Սիրելի կանայք,  

    Wildberries-ի հաջողության պատմությունը, Տատյանա Բակալչուկ

    Wildberries-ի հաջողության պատմությունը, Տատյանա Բակալչուկ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: