• 21 նոյեմբեր, 2024
     Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    - Բարև Ձեզ հարգելի Անի, ինչու ընտրեցիք յոգայի մասնագիտությունը։ 
    - Բարև ՁԵզ Աննա ջան։ Ես ժամանակին ընտրել եմ սոցիոլոգի մասնագիտությունը, կրթություն ստացել և աշխատել այս ոլորտում։ Հետո հայտնվեցի հյուրանոցային բիզնեսում, մասնագիտացա այս ոլորտում և անչափ սիրեցի այն։ Իսկ յոգայի ուսուցչուհու մասնագիտություն ստանալը ուղղակի անխուսափելի էր։ Յոգան վաղուց իմ ապրելակերպն էր դառել, ու ես անընդհատ կարիք ունեի մարդկանց հետ այս գիտելիքներով կիսվելու։ Ընդ որում ինչքան շատ էի ընկերներիս պատմում, այնքան ավելի էի սիրահարվում։
    Կարելի է ասել յոգան ընտրեց ինձ ու այլևս այլընտրանք չթողեց։
    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    - Կարող ենք ասել, որ յոգան մոտիվացիայի աղբյուր է Ձեր համար։
    - Այո, բայց միայն այդքանը ասել, նշանակում է ոչինչ չասել։Յոգան կենսական էներգիայի աղբյուր է, առողջության, սիրո և բարեկեցության աղբյուր է։ Այն ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ընտրում ենք յոգան, ու որոշ ժամանակ անց զգում ենք, որ մենք ծաղկում ենք։ Ծաղկում ենք և ներսից, և դրսից։ Ու այնքան նկատելի է լինում այս փոփոխությունները, որ շրջապատդ էլ է սկսում նկատել ու ոգեշնչվել։
    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի
    -Յոգան գիտություն է թե կրոն։

    - Ամենաշատ հնչող հարցերից է, որի պատասխանը շատ կուզեի գրեիք հաստ տառերով՝ ՅՈԳԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է։ Ընդ որում շատ հզոր գիտություն, որ սովորեցնում է ճանաչել սեփական եսը։ Իսկ սա ամենադժվարն է հատկապես ժամանակակից աղմկոտ հասարակության մեջ, երբ մենք չենք էլ հստակ գիտակցում ինչն է մեր ցանկություններից բխում, ինչը՝ մեզ պարտադրվում։
    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի
    - Ինչո՞ւ են Ձեր սաները ընտրում յոգան, հիմնական պատճառները որոնք են։
    - Պատճառները շատ են։ Կան մարդիկ, ովքեր հստակ առողջական խնդիրներ լուծելու համար են գալիս, կան մարդիկ, որ պարզապես ընտրել են առողջ ապրելակերպը և մեր օգնությամբ գրագետ մոտեցումներով փոխում են նախկինում ձևավորած վատ սովորությունները։
    Սթրեսը և լարվածությունրը հաղթահարելու համար են գալիս նաև, ճկունություն ձեռ բերելու ու ավելի գեղեցիկ կազմվածք ունենալու համար։ Ունենք նաև սաներ, որոնք եկել են իրենց բժշկի ցուցմամբ։ Սա ևս մեկ ապացույց է, որ յոգան գիտություն է։

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի
    - Գիտեմ, որ Սամադհի Յոգա ստուդիան բաց է նաև փոքրիկների և հղիների համար։ Կպատմեք մի փոքր այս ուղղվածությունների մասին։
    - Մեծ սիրով։ Եվ հղիների, և փոքրերի հետ աշխատելի անասելի ուրախություն է։ Հղիների յոգան շատ է օգնում ապագա մայրիկին թեթև տանել և հղիության ընթացքը, և ծննդաբերությունը։ Հղիները սովորում են ճանաչել իրենց ամեն օր փոփոխվող մարմինը ու բալիկին՝ մարմնի ներսում։ Պատրաստվում են ծննդաբերությանը և ֆիզիկապես, և հոգեպես։ Ճիշտ դիրքերի իմացությունը շատ է օգնում մայրիկին ծննդաբերության ժամանակ։ Ի դեպ, այն մայրիկները, ովքեր ծրագրում են մայրանալ, նույնպես կարող են միանալ հղիների խմբին և հատուկ դիրքերի օգնությամբ նպաստել արագ հղիանալու գործընթացին։ Մենք աշխատում ենք նաև նոր ծննդաբերած մայրիկների հետ, օգնում նրանց վերականգնել մարմինը ծննդաբերությունից հետո։
    Իսկ ինչ վերաբերվում է փոքրերին, ապա նրանք ամենասպասվածն են մեր ստուդիայում։ Նրանք ամբողջությամբ լույս են և բնածին յոգեր։
     Սամադհի Յոգա Ստուդիա


    - Ի՞նչ կցանկանայիք ասել այն մարդկանց, ովքեր անընդհատ ուզում են սկսել, բայց դեռ շարունակում են սպասել երկուշաբթիին։

    - Կասեմ, որ շաբաթվա մյուս օրերը նույնքան չքնաղ են նոր գործ սկսելու համար, ինչքան երկուշաբթին։ Ժամանակը գնում է, պետք է սկսել այսօր, որ վաղը ստանանք պտուղներ։ Եթե Ձեր մտքի ամենափոքրիկ անկյունով անգամ իսկ անցել է յոգայով զբաղվել, ուրեմն սպասելը անիմաստ է, պետք է գործել։

    - Գիտեմ նաև Ձեր հոբբի մասին։ Կարող եք պատմել մի փոքր մեր ընթերցողների Ձեր բլոգի՝ @All Cuisines with Ani –ի մասին։
    - Բլոգս օգնում է արտահայտել իմ ստեղծագործական պոտենցիալի մի մասր։ Սիրում եմ աշխատել սննդի հետ, նոր համեր ստանալ։ Խոհանոցում ստեղծագործելը յուրօրինակ մեդիտացիա է։ Վերջին մեկ երկու տարին ուսումնասիրում եմ առողջ սննդի կանոնները, փորձարկումներ անում, նոր բաներ բացահայտում։ Սիրով պատրաստված առողջ ափսեն կարող է դեղ դառնալ սեփական մարմնի և հարազատ մարդկանց համար։ Ու քանի որ սիրում եմ իմ գիտելիքներով կիսվել, իմ ընթերցողին ևս անմաս չեմ թողնում այս ճանապարհորդությունից։
    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի
    - Ապագայի հետ կապված նոր ծրագրեր ունե՞ք։
    - Այո, իհարկե։ Ինչքան սովորում ենք, այքան սովորելու շատ բան է մնում։ Հիմա նոր գիտելիքների ձեռք բերման փուլում եմ, բայց դեռ փակագծերը չեմ ուզում բացել։ Վստահ եմ, որ լավագույն պահը ներկան է, ու փորձում եմ իմ ներկա փորձառությունից հաճույք ստանալ։

    - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Առողջ ապրելակերպը այսօր առավել կարևոր է մեր հասարակության համար։ Բազմում հաջողություններ ենք մաղթում Ձեզ Անի ջան։ Հուսով ենք հանդիպել նաև հետագայում։ 

    Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Նախորդը

    Մարիաննա Քաբաբյան, բլոգեր

    Մարիաննա Քաբաբյան, բլոգեր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: