• 01 հունիս, 2025
    Հայ գրականություն
    Մաքուր օդում - Հայրապետ Հայրապետյան

    Մաքուր օդում - Հայրապետ Հայրապետյան

    Փափուկ, սպիտակ ձյուն է եկել,Ծածկել փողոց ու ծառեր.Եկե՛ք, եկե՛ք, ջա՛ն, մանուկնե՛ր,Խաղանք ձմռան մեր խաղեր։   Խաղ անելով մաքուր օդում,Ուժ, եռանդ ենք հավաքում,Սովետների երկրի համարԱշխատանքի պատրաստվում։

    Հայ գրականություն
    Վերջին փաթիլները - Հայրապետ Հայրապետյան

    Վերջին փաթիլները - Հայրապետ Հայրապետյան

    Չարաճճի ու կռվարարՓաթիլները պաղ ձյունիՈւրախ խաղում, զարկում իրար,Հրհրում են մեկմեկի։Ապա հոգնած իջնում գետին,Գրկախառնվում իրար հետ,Եվ ջուր կտրած, ձայնով ուժգինԱռաջ վազում դեպի գետ։

    Հայ գրականություն
    Հյուրը - Հայրապետ Հայրապետյան

    Հյուրը - Հայրապետ Հայրապետյան

    Կրկին այս մեր դահլիճումԶվարթ երգեր են հնչում,Ու եղևնին անտառիցՀյուր է եկել բոլորիս։Նա դարձել է տոնածառ,Փայլփլուն ու լուսավառ,Եվ կանգնել է շիփ-շիտակԻր գույնզգույն զարդի տակ։Շուտով կգա ծեր պապին՝Խաղալիքներ շալակին,Ուրախ ժպիտը դեմքին,Նվեր կտա ամենքին։

    Հայ գրականություն
    Նոր տարվա նվերը - Հայրապետ Հայրապետյան

    Նոր տարվա նվերը - Հայրապետ Հայրապետյան

    - Այ նոր տարի, Գալդ բարի,Դու մեզ նվեր Ի՞նչ ես բերել.   Քաղցր խնձո՞ր,Չիր ու սալո՞ր,Թե՞ տանձ ու նուռ,Չամիչ մի բուռ։   - Ջա՜ն, մանուկնե՜ր, Թո՛ղ ձեզ մրգերՄայրիկը տա,Ինձ մոտ չկա։   Ես ձեզ համարՄի-մի հարմարԳիրք եմ բերել,Մեջը պատկեր:   Սրա նման Ուրիշ մի բանԷլ չգտաԻբրև ընծա։ &nb...

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: