Բազմած մեր վեհ լեռների մեջ,Աչքդ հառած երկնքին,Ժպտում ես դու, ականջ դնումԱլիքների երգերին։ Անթիվ դարեր ապրել ես դուՄեր աշխարհում հարազատ,Բայց հոսել են քո ջրերըԱպարդյուն ու անաշխատ։ Այժմ առատ լույս են տալիսՔաղաքներին, գյուղերին,Կյանք ես տալիս, բերք ես տալիսՀամայնական գաշտերին։  ...
Լենին պապին էլՄանուկ է եղել,Մեզ նման պստիկ,Ժիր ու սիրունիկ։Բռնել է թիթեռ,Սիրել ծաղիկներ,Սահնակով սղղալ,Երգել ու խաղալ։Բայց խաղ ու պարից,Սահնակ, թիթեռից,Երգից առավելՈւսումն է սիրել։
Ալ ու ալվան վառ մայիս,Դու ամենից լավ ամիս,Կյանք ու արև ես տալիս,Ի՜նչ սիրուն ես, ջա՛ն մայիս։ Հանդ ու այգի զարդարուն,Հովն է խաղում դաշտերում,Թռչուններն են քեզ գովում,Ի՜նչ նախշուն ես, լա՛վ մայիս։ Դու կայտառ ես մանկան պես,Թռվռան ու խնդերես,Ե՞րբ կլինի, որ բերեսՈղջ աշխարհին ալ մայիս։
Սարյակն եկավ՝ թևին գարուն,Բարև տվեց արևին։Արեգակը ցոլաց, ժպտաց,Պատասխանեց բարևին։ Ու զարթնեցին ձմռան քնիցԽոտ ու ծաղիկ, թուփ ու ծառ,Ելան, նախշուն շորեր հագան,Զարդարեցին դաշտ, անտառ։ Լուրը գնաց, հասավ հարավ,Թե՝ զարթնել են խոտ, ծաղիկ,Թևին տվին, թռան, եկանԹռչունները երգեցիկ։ Հ...
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին