• 22 դեկտեմբեր, 2024
     Ճամբարի առավոտը - Հայրապետ Հայրապետյան

    Ճամբարի առավոտը - Հայրապետ Հայրապետյան

    Զարթնել են արդեն
    Ծիլ, ծաղիկ ու խոտ,
    Դաշտերը կանաչ,
    Անտառը շաղոտ։

     

    Զեփյուռն է կամաց
    Իջնում սարերից,
    Զարթնած աշխարհին
    Համբյուրներ տալիս։

     

    Մեղուն է շրջում
    Ծաղիկների մեջ,
    Առուն կարկաչում
    Ու երգում անվերջ։

     

    Զվարթ ճամբարում
    Պիոներական,
    Հնչում է հիմնը
    Մեր սովետական։

     

    Ու զով ճամբարի
    Դրոշը կարմիր
    Նազիկ սահելով,
    Փարվում է կայմին։

     

    Եվ սկսվում է
    Մեր մանուկների
    Օրը երջանիկ՝
    Կյանքը ճամբարի։

    Սիրուն գիշեր - Հայրապետ Հայրապետյան

    Սիրուն գիշեր - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Հնձի երգը - Հայրապետ Հայրապետյան

    Հնձի երգը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: