• 21 դեկտեմբեր, 2024
    Հայ գրականություն
    Աշունն եմ սիրում - Հայրապետ Հայրապետյան

    Աշունն եմ սիրում - Հայրապետ Հայրապետյան

    Ես աշունն եմ սիրումԴեղնահեր ու սիրուն,Երբ տերևն անտառումՔամու հետ է պարում,Երբ ծառերը այգում,Բեռներից ազատված,Հողմահար օրորվում,Սվսվում են կամաց:   Ես աշունն եմ սիրումԲերքառատ ու նախշուն,Երբ գյուղի դաշտերումԱռատ բերք են դիզում,Երբ առուն հորդացածԳլգլում է, հոսումԵվ ճամփին հնարածՆոր երգերն է աս...

    Հայ գրականություն
    Օգնում ենք - Հայրապետ Հայրապետյան

    Օգնում ենք - Հայրապետ Հայրապետյան

    Կրկին աշուն է, աշուն,Այգին դարձել է նախշուն։Տանձ ու խնձոր ծառերիցՃիկ են անում, կանչում ինձ։Բա խաղողը թփերումՏեսեք, ո՜նց է գրավում։Ընկերներով մենք այգումՀասուն միրգ ենք հավաքում,Հա՛մ ուտում ենք, հա՛մ օգնում։

    Հայ գրականություն
    Դեպի աշխատանք - Հայրապետ Հայրապետյան

    Դեպի աշխատանք - Հայրապետ Հայրապետյան

    Օրերն անցան հանգստի,Եկավ քաղցրիկ սեպտեմբեր,Որին վաղուց ամենքս էլՍպասել ենք անհամբեր։   Կրկին դպրոց գնանք մենք,Սովորենք ու աշխատենք,Աշխատանքն է, որ մարդունԵ՛վ կրթում է, և՛ մարզում։

    Հայ գրականություն
    Ծիլի բո՛մ - Հայրապետ Հայրապետյան

    Ծիլի բո՛մ - Հայրապետ Հայրապետյան

    Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,Կրակն ընկավ այծի գոմ։Այծը ելավ վախեցած,Աչիկները լայն չռած,Պոզ ու միրուք թափ տալով,Անցորդներին ահ տալով։   Ծիտիկն առած մի պուտ ջուր,Ելավ այծի տան կտուր,Լցրեց, կրակն հանգցրեց,Վազեց այծին տուն բերեց։Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,Էլ չի այրվում այծի գոմ։

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: