Կատուն մկինԱսավ. - Անգին,Թե էդ ծակիցԷս ծակը գաս՝Հազար թումանՓող կստանաս: ՊատասխանեցՄուկը կատվին.- Չեմ արժանիԷդ մեծ պատվին,Ճամփեն կարճ,Էդքան խա՛րջ:Շատ լավ գիտեմՓորիդ ցավը,Պա՞պս է տեսելԿատվի լավը:
Մի գորտ ընկած ցամաք առունԿռկռում էր, հա՜ կռկռում:- Քիչ կռկռա, այ գորտ քեռի,Աշուն կգա, ջուր կբերի, -Հույս էր տալիս մի սև ագռավ:- Է՜, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,Մինչև ցամաք առուն ջուր գա,Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:
Լքուն,ՓքունԳորտը կռռան,ՋրհորումըՋրի վրան,Իր չորս կողմըԱչք ածելով՝Ասավ.- Էլ ո՞ւր է թեՄեծ է ծովը,Չորս թիզ չկաԻմ թզովը:
Սով էր, սով էր մկստան,Կատվի ձեռքից լկստան,Գզիրն ընկավ դռնեդուռ,Էլ չթողեց տուն - կտուր,Ջահել, ահել գեղովի,Ջոջերին ջոկ տեղովիԿանչեց, բերեց ժողովի՝Թե ինչ անեն, որ կատվենՄի հնարքով ազատվեն:Եկան գյուղի ջոջերը,Երկար բարակ պոչերը,Մասնակցեցին խորհրդին,Մի մուկ խոսեց իր հերթին.- Լսե՜ք, մկներ ցեղակից,Չունեմ որ...
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին