• 22 հունիս, 2024
     Որսորդ նապաստակը - Աթաբեկ Խնկոյան

    Որսորդ նապաստակը - Աթաբեկ Խնկոյան

    Զանազան
    Տեսակ գազան
    Մի օր արջին
    Դաշտի միջին
    Կալմեջ արին, խեղդոտեցին
    Ու բաժանել սկսեցին:
    Նապաստակն էլ դրանց միջից,
    Քաշեց արջի մի ականջից:

     

    - Սրա՛ն մտիկ,
    Է՞ս ինչ, Շլդիկ,
    Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,
    Որս անելիս հետքդ չկար:

     

    - Է՜, եղբայրներ, զարթնե՛ք քնից…
    Բա ո՞վ էր, ո՞վ`
    Արջին զոռով
    Սարից, ձորից,
    Խոր անտառից
    Հանեց, գցեց ձեր ճանկերը.
    Էն ես չէի՞ ձեր ընկերը, -
    Պատասխանեց նապաստակը,
    Կես ականջը թաթի տակը:
    Սուտ պարծանքը անվիճելի
    Թվաց խմբին շատ հաճելի,
    Ուստի տվին իր պահանջը`
    Թաթի տակի կես ականջը:

     

     

    Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Ագռավն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Ագռավն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել