• 21 նոյեմբեր, 2024
    Հայ գրականություն
    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Կը՜տ, կը՜տ, կըտկըտան,Եկավ ճուտս ճըտճըտան,Հալածվել է ուրուրից,Բաժանվել է իր մորից,Ճըտճըտում է ու լալիս,Կորած մորն է ման գալիս։

    Հայ գրականություն
    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտուց փչեց հով,Արտը ծփաց դարձավ ծով.Արտի միջից թռավ լոր,Թռավ ընկավ սար ու ձոր։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։   Լորի՛կ, լորի՛կ, էս տարիԱրտս արել եմ գարի.Ուր որ գնաս, շո՛ւտ արի,Արտիս միջին ծվարի։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։

    Հայ գրականություն
    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսի՛կ, փիսի՛կ,Չալ պոչիկ,Վանա ճուտիկԽուճուճիկ.Փիսի՛կ, փիսի՛կ,Շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։   Կտամ ես քեզ կովի կաթ,Կարմիր գինի, նռան հատ,Կապեմ վզիդ թաշկինակ,Ու հագցնեմ տաք մուշտակ,Փիսի՛կ, փիսի՛կ, շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։

    Հայ գրականություն
    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Փջլիկ կովիս,Ծաղիկ կովիսՇատ եմ սիրում.Դաշտից՝ կանաչ,Աղբյուրից՝ ջուրԵս եմ բերում   Կե՛ր, Ծաղիկս,Կե՛ր, կովիկս,Կերդ անուշ,Խմիր, Ծաղիկ,Խմիր ջուրդ,Խումդ անուշ։   Կեր ու խմիր,Փը՜ռ - փը՜ռ կաթ տուրԿաթդ անուշ.Փը՜ռ - փը՜ռ կաթ տուր՝Սերն երեսին,Սերդ անուշ։   Փնջլիկ կովիս,Ծաղիկ կովիսՇատ եմ սի...

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: