• 11 դեկտեմբեր, 2024
     Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտուց փչեց հով,
    Արտը ծփաց դարձավ ծով.
    Արտի միջից թռավ լոր,
    Թռավ ընկավ սար ու ձոր։

     

    Կլորիկ, գլորիկ,
    Ա՛յ լորիկ,
    Օրոր - մորոր,
    Շորորիկ։

     

    Լորի՛կ, լորի՛կ, էս տարի
    Արտս արել եմ գարի.
    Ուր որ գնաս, շո՛ւտ արի,
    Արտիս միջին ծվարի։

     

    Կլորիկ, գլորիկ,
    Ա՛յ լորիկ,
    Օրոր - մորոր,
    Շորորիկ։

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել