• 11 դեկտեմբեր, 2024
     Ամենահայկական քիթ

    Ամենահայկական քիթ

    Եթե ունեք ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻԹ, ապա ՇՏԱՊԵ՛Ք օգտվել այս բացառիկ հնարավորությունից...
    Ինչպես ամեն տարի (սկսած 2001 թվականից), այս տարի նույնպես, «Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոնում անցկացվում է ամենամյա «Ամենահայկական քիթ» մրցույթ-ակցիան: Այս հիանալի մրցույթ-ակցիայի նախաձեռնողը պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն է:
    Մրցույթի շրջանակներում ամեն տարի վիրահատվում է մոտ 500-1000 մարդ:
    Ակցիային գրանցվելու համար պետք է մայիսի 1-ից մայիսի 30-ը դիմել «Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոնի երևանյան գրասենյակ, Ն․ Տիգրանյան 7 հասցեով: 
     Յուրաքանչյուր դիմող նկարվում է, թողնում է տվյալներն ու ստանում մրցույթին մասնակցելու անհատական կտրոն:
    Արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են մայիսի 31-ին՝ հեռախոսազանգով:
    Վիրահատությունները կատարվում են «Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կենտրոնում հունիսի 1-ից օգոստոսի 30-ը:

    Գլխավոր մրցանակներն են՝

    1-ին տեղ՝ քթի անվճար վիրահատություն 2-րդ տեղ` 75% զեղչ 3-րդ տեղ՝ 50% զեղչ Մյուս մասնակիցները, անկախ զբաղեցրած հորիզոնականներից, ստանում են 25% զեղչի հնարավորություն՝ նշված ժամկետում քթի վիրահատություն կատարելու համար: Երազանքին հասնելու համար ոչինչ չպետք է կանգնի Ձեր ճանապարհին, իսկ Արզնի Էսթետիկա կլինիկան կաջակցի Ձեզ իրականություն դարձնել այն: Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք  (010) 20-59-90 հեռախոսահամարով:
    Նյութի սկզբնաղբյուր՝ arzniaesthetica.com
    Մարինա Վահանյան մեյք-ափ տնակ

    Մարինա Վահանյան մեյք-ափ տնակ

    Նախորդը

    Lets Dance պարի ստուդիան հրավիրում է պարելու

    Lets Dance պարի ստուդիան հրավիրում է պարելու

    Հաջորդը

    Մեկնաբանել