• 21 նոյեմբեր, 2024
     «Սոուլ» հայկական բրենդը ներկայացնում է նոր տեսականի

    «Սոուլ» հայկական բրենդը ներկայացնում է նոր տեսականի

    «Սոուլ» հայկական բրենդը ներկայացնում է նոր տեսականու և նորությունների մասին մեզ պատմեց բրենդի հիմնադիրը՝ Սոնա Մելիքյանը։

     «Ողջույն։ Երկար տարիներ աշխատելով ներքնազգեստի ոլորտում և ուսումնասիրելով շուկան հասկացա, որ մենք էլ կարող ենք ունենալ հայկական արտադրություն, չնայած այն փաստի, որ ոչ մի տեսակի համապատասխան հումք մեր երկիրը չի արտադրում։ 

    Մասնակցելով Մոսկվայում կայանալիք տեքստիլ ոլորտի մեծ ցուցահանդեսներին, գտա գործընկերներ, և արդեն 2020 թվականից սկսեցինք մեր արտադրությունը։

    Ի սկզբանե, 2 տարի արտադրությունը եղել է աութսորս, 2023-ի մարտից արդեն ունենք մեր արտադրամասը։ 

    Իսկ ինչո՞ւ հենց գիշերազգեստներից սկսեցի, որովհետև լավ իմանալով հայ կանաց և աղջիկների կազմվածքի առանձնահատկությունները, լսելով նրանց կոմպլեքսների և ցանկությունների մասին, հասկացա, որ բոլոր կանայք և աղջիկները կարող են ունենալ գեղեցիկը և իրենց համապատասխանը կրելու հնարավորություն։ 

     

    Սոուլը արտադրում է գիշերազգեստներ, տնային հագուստ, գիշերազգեստներ հղիների համար և ծովափնյա հագուստ։ Մենք ներկայացված ենք խանութների ցանցերում և օնլայն հարթակներում, սակայն շատ ենք սիրում շփվել մեր հաճախորդների հետ, դրա համար կարող եք մոտենալ մեր արտադրամաս, որտեղ էլ կունենաք հնարավորություն ընտրելու ձեր ցանկացած մոդելը ձեր ցանկացած կտորով։ 

    Մեր կարգախոսն է՝ ԿԱՆԱՅՔ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ»։

    Մեր հասցեն՝ ք․ Երևան, Քրիստափորի 4, տաղավար 25

    Հեռ․՝ +374 91 060302

    «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում

    «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում

    Նախորդը

    «Պայքարելը՝ ապրելակերպ» քննարկում գործարար կանանց հետ

    «Պայքարելը՝ ապրելակերպ» քննարկում գործարար կանանց հետ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: