• 11 դեկտեմբեր, 2024
     5 միջոց, ինչպես երեխային օգնել սովորել

    5 միջոց, ինչպես երեխային օգնել սովորել

    Երեխան չի ցանկանում սովորել․․․ Այս խնդրին բախվում են գրեթե բոլոր ծնողները։

    Կոպտությունը, վախի ներշնչումը, առավել ևս պատիժները երբեք չեն օգնում լուծել այս խնդիրը։ Երբեմն երեխաները պարզապես սովորում են, ծնողին գոհացնելու համար, սական մի քանի օր հետո մոռանում են իրենց համար ոչ պիտանի ինֆորմացիան․․․
    5 միջոց, ինչպես երեխային օգնել սովորել

    Մի քանի խորհուրդներ ծնողներին․

    1․ Գտնել սովորելու արգումենտներ - գտնել և երեխաներին բացատրել մի քանի պատճառ, ինչի համար է անհրաժեշտ կրթությունը։

    2․ Մոտիվացնել - մոտիցացիան կարող է հրաշքներ գործել։ Եթե երեխան ունի երազանք, նպատակ, նա իր ամբողջ ուժերով կձգտի հասնել նրան։ Մենք պետք է միայն հետևենք նրանց հաջողություններին, և աննկատ ուղղություն տանք։ 

    3․ Իմանալ երեխայի հետաքրքրությունները - պարտադիր պետք է ճանաչել երեխային, իմանալ, ինչն է նրան հետաքրիր։ Օրինակ, եթե երեխան սիրում է թատրոն, պետք է մտածել, ինչպես թատրոնը կապել սովորելու հետ։ Պետք է մտածել հետաքրքիր վարժություններ․ օրինակ բանաստեղծությունը կարդալ դերերով, սցենարի վերածել, որպիսի սովորելը դառնա հետաքրքիր իրադարձություն։ 

    4․ Աջակցել երեխաներին - Երեխաները վախենում են անհաջողություններից։ Պետք է աջակցել երեխային, գովել, եթե հաջողվի: Անհաջողության դեպքում բացատրել, որ կարևոր է չմրցակցել ուրիշների հետ, միշտ կա ավելի ուժեղ կամ խելացի մեկը։ Կարևոր է մրցել ինքդ քեզ հետ, գրանցել սեփական հաջողությունները։

    5. Գտեք լավ ուսուցիչ - Երեխաները առարկան ընկալում են ուսուցչի միջոցով, ուստի ճիշտ դաստիարակ գտնելը շատ կարևոր է: Լավ ուսուցիչը կկարողանա երեխային վարակել իր աշխատանքի հանդեպ սիրով։

     

    Փոփ-իթ, սիմփլ-դիմփլ անտիսթրես խաղալիքների օգտակար և վնասակար կողմերը

    Փոփ-իթ, սիմփլ-դիմփլ անտիսթրես խաղալիքների օգտակար և վնասակար կողմերը

    Նախորդը

    Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին

    Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին

    Հաջորդը

    Մեկնաբանել