Փոփ-իթը (pop-it) անգերեն բառ է, որը նշանակում է "պայթեցրու դա"։ Այն սիլիկոնե խաղալիք է, որը ունի գմբեթիկներ, որոնք սեղմելով, յուրօրինակ ձայն արձակելով իջնում են ներքև, և կարող սեղմվել հակառակ կողմից։ Այս տարբերակով սեղմումները կարող են լինել անվերջ․․․
Փոփ-իթները լինում են տաբեր գույների և ձևերի․ շրջանաձև, սրտաձև, քառակուսի, կենդանիների ֆորմաներով և այլն։
Սիմփլ-դիմփլը նման է փոփ-իթին, պարզապես ավելի փոքր է, սակայն գմբեթիկները կարող են լինել տարբեր չափերի։ Դրանց քանակը սովորաբար լինում է 2-5։
Փոփ-իթ խաղալիքների անվան հեղինակային իրավունքը պատկանում է Fat Brain Toys ընկերությանը։
Օգտակար և վնասակար կողմերը
Այս խաղալիքները հանգստացնում են նյարդերը, այդ իսկ պատճառով նրանց այլ կերպ կոչում են անտիսթրես-խաղալիքներ։ Գմբեթիկների հերթական սեղմումները օգնում են փոքր տարիքի երեխաներին կենտրոնացնել ուշադրությունը և զարգացնել մոտորիկան։
Սակայն երբ երեխաները տարվում են այս խաղալքներով, սկսում են պարբերաբար, անկանոն սեղմել գմբեթիկները, կարող է առաջանալ կախվածություն։ Խաղալիքի բացակայության դեպքում նրանք կարող են անկանոն խաղալ մազերի հետ, սեղմել սեփական մատները, մարմնի այլ մասրը, կռծել եղունգները և այլն։
Բայց այս երևույթը շատ քիչ է հանդիպում։ Պարզապես ծնողները պետք է չկորցնեն զգոնությունը։
Մեկնաբանել