• 21 նոյեմբեր, 2024

    Բաղադրիչներ

    1.  Կեֆիր - 1 բաժակ
    2. Ալյուր - 3 բաժակ
    3. Ձու - 3 հատ
    4. Շաքարավազ - 1 թեյի գդալ
    5. Աղ - 1 թեկի գդալ
    6. Սոդա - 1/2 թեյի գդալ
    7. Բուսայուղ - 1 ճաշի գդալ
    8. Պանիր՝ պինդ - 500 գրամ
    9. Կարագ

    Պատրաստման եղանակը Լավ հարում ենք 2 ձու, ավելացնում ենք կեֆիր, աղ, շաքարավազ, բուսայուղ, նորից լավ խառնում ենք: Ավելացնում ենք 2 բաժակ ալյուր և սոդա: Խմորը հունցելու ժամանակ փոքր քանակություններով ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական: Տեղափոխում ենք խմորը խորը տարայի մեջ, ծածկում ենք մաքուր սրբիչով: Թողնում ենք հանգստանա: Միջուկը պատրաստելու համար քերում ենք պանիրը, ավելացնում ենք 1 հարած ձու: Խմորին տալիս ենք երշիկի տեսք, բաժանում ենք 9 հավասար մասերի: Յուրաքանչյուրը բացում ենք գրտնակիով: Մեջտեղում լցնում ենք միջուկը, եզրերը միացնում ենք իրար:

    Խմորը ստանում է պարկի տեսք: Մեջտեղը թեթևակի սեղմում ենք, թեթև շարժումներով գրտնակում ենք: Վերցնում ենք թավա, առաջին խաչապուրին պատրաստելու ժամանակ կարող ենք վրձինով շատ քիչ բուսայուղ քսել: Տապակում ենք երկու կողմերից: Պետք չէ շատ կարմրացնել, որպիսի խմորը չչորանա: Թավայից հանելուց հետո խաչապուրիի վրա քսում ենք կարագ:

    Բարի ախորժակ

    ՋԵԼԱՏՈ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՂՊԱՂԱԿ

    ՋԵԼԱՏՈ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՂՊԱՂԱԿ

    Նախորդը

    ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՏՈՐԹ

    ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՏՈՐԹ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: