• 28 մարտ, 2024
     Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

    Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

    Բաղադրիչներ.

    1. Քաղցր թխվածքաբլիթ — 700 գրամ
    2. Թթվասեր 25% յուղայնությամբ - 0,5 լիտր
    3. Ժելատին - 25 գրամ
    4. Շաքարավազ - 200 գրամ
    5. Բանան - 3 հատ
    6. Նարինջ - 3 հատ
    7. Կիվի - 3 հատ
    8. Խնձոր - 2-3 հատ
    9. Հատապտուղներ - ըստ ճաշակի

      Պատրաստման եղանակը

    Ժելատինը լցնում ենք ջրի մեջ ինչպես նշված է պատրաստման եղանակի մեջ:

    Մրգերը լվանում ենք, կտրատում ենք փոքրիկ քառակուսիներով, զարդարելու համար առանձնացնում ենք փոքր քանակություն ըստ ճաշակի:

    Հատապտուղները լվանում ենք, թողնում ենք չորանան:

    Խառնում ենք թթվասերը և շաքարավազը, ավելացնում ենք ժելատինը, լավ խառնում ենք, ավելացնում ենք մրգերը:

    Թխվածքաբլիթները լավ թաթախում ենք ստացված մրգային զանգվածի մեջ, որից հետո դասավորում ենք ձևամանի մեջ, վերջում մնացած զանգվածը լցնում ենք վրան:

    Առանձնացված մրգերը բարակ կտրատում ենք, տեղադրում ենք թխվածքաբլիթների վրա և դնում ենք սառնարանը մի քանի ժամով:

    Բարի ախորժակ…

     
    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

    Նախորդը

    ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

    ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: