• 27 դեկտեմբեր, 2024

    Բաղադրիչներ

    1.  Կաթնաշոռ - 200 գրամ
    2. Շաքարավազ - 3 ճաշի գդալ
    3. Թթվասեր - 5 ճաշի գդալ
    4. Ձու - 2 հատ
    5. Սպիտակաձավար - 3 ճաշի գդալ
    6. Կարագ՝ հալված - 2 ճաշի գդալ
    7. Թթխմոր - 1 թեյի գդալ
    8. Վանիլին
    9. Չրեր ըստ ճաշակի

      Պատրաստման եղանակը Կաթնաշոռը խառնում ենք շաքարի, ձվի, վանիլինի և թթխմորի հետ: Ավելացնում ենք կարագը, թթվասերը և սպիտակաձավարը: Լավ խառնում ենք: Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել կտրտված չրեր: Վերցնում ենք կեքսի համար նախատեսված ձևամաններ, պատում ենք կարագով, կեսը լցնում ենք խմորը: Թխում ենք 180C ջերմաստիճանում մինչև վարդագույն դառնալը: Սառելուց հետո հանում ենք ձևամաններից, Մատուցում ենք թթվասերային սոուսով՝ թթվասեր + շաքարավազ, կամ ցանկացած մուրաբայով: Բարի ախորժակ

    ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՏՈՐԹ

    ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՏՈՐԹ

    Նախորդը

    Մետաքսանման բիսկվիթ

    Մետաքսանման բիսկվիթ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: