• 21 նոյեմբեր, 2024
     Սունկով տնական ապուր

    Սունկով տնական ապուր

    Բաղադրություն

    • Սունկ - 300-500 գրամ
    • Դդում - 50-100 գրամ
    • Կարտոֆիլ - 2-3 հատ
    • Մակարոն - ըստ ճաշակի
    • Սոխ - 1 հատ
    • Բուսայուղ
    • Աղ - ըստ ճաշակի
    • Կարմիր, սև պղպեղ - ըստ ճաշակի
    • Համեմ

    Պատրաստման եղանակը

    Մանր կտրտում ենք սոխը և տապակում բուսայուղի մեջ։ Երբ սոխը փոխում է գույնը, ավելացնում ենք կարմիր և սև պղպեղ, թողնում ենք մի քիչ բուսայուղի մեջ տապակվի։ 

    Նախորոք լվանում ենք սունկը, կտրտում ենք, բայց ոչ շատ մանր։ 

    Լվանում, հեռացնում ենք կարտոֆիլի կեղևը, ապա քառակուսիներով կտրտում ենք։ Նույն չափի կտրտում ենք նաև դդումը։ 

    Սոխառածի վրա ավելացնում ենք բանջարեղենը և ջուր, սպասում ենք մինչև եփվի, մոտ 15 րոպե։ Ավելացնում ենք մակարոնը և եփում ենք ևս 5 րոպե։ Մինչև սունկը և կարտոֆիլը կեփվեն, դդումը «քանդվում» է, որոշակի լուծվում ջրի հետ։ 

    Ավելացնում ենք աղ ըստ ճաշակի։ 

    Մատուցելուց առաջ ավելացնում ենք թարմ կտրտած համեմ։ 

    Բարի ախորժակ։

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Դդումը պանրով, իտալական բաղադրատոմս

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: