Բաղադրիչներ
- Լավաշ - 3 հատ
- Խեցգետնի ձողիկներ - 250 գրամ
- Պանիր - 200 գրամ
- Պոմիդոր - 2 հատ
- Թթվասեր - 50-100 գրամ
- Մաղադանոս ըստ ճաշակի
- Սխտոր - 1 պճեղ
Պատրաստման եղանակը
Պատրաստենք միջուկը․
Պանիրը խոշոր քերում ենք։
Մանր կտրտում ենք մաղադանոսը, սխտորը։
Խորը ամանի մեջ խառնում ենք պանիրը, մաղադանոսը և սխտորը։
Կտրտում ենք նաև խեցգետնի ձողիկները։
Պոմիդորը բաժանում ենք 4 մասի, հեռացնում ենք փափուկ մասը։ Պոմիդորի պինդ մասը կտրտում ենք ձողիկների տեսքով։
Հավաքենք ռուլետը․
Լավաշի շերտի վրա խոհանոցային վրձինով քիչ թթվասեր ենք քսում, ապա հավասարապես տարածում ենք պանրի և մաղադանոսի խառնուրդը։
Դնում ենք լավաշի երկրորդ շերտը։ Վրան թթվասեր ենք քսում, հավասարաչափ տարածում ենք խեցգետնի ձողիկները։
Դնում ենք երրորդ լավաշը, նորից պատում ենք թթվասերով, ապա լցնում ենք պոմիդորի ձողիկները։
Երեք շերտերը միասին, հնարավորինս պինդ փաթաթում ենք ռուլետի տեսքով։
Ռուլետը փաթաթում ենք սննդային պոլիեթիլենային թաղանթով, տեղափոխում ենք սառնարան 1-2 ժամով և մատուցում ենք։
Բարի ախորժակ
Մեկնաբանել