• 13 հոկտեմբեր, 2024
     Կիևյան կոտլետ

    Կիևյան կոտլետ

    Բաղադրիչներ

    1. Հավի կրծքամիս - 3 հատ
    2. Կարագ - 60 գրամ
    3. Հավկիթ - 2 հատ
    4. Պաքսիմատ - 200 գրամ
    5. Ալյուր - 6 ճաշի գդալ
    6. Բուսայուղ
    7. Աղ, սև պղպղեղ

    Պատրաստման եղանակը

    Կրծքամիսը լավ լվանում ենք, մաքրում ենք ոսկորների մնացորդները, յուղերը: Եթե կրծքամիսը մեծ է, բաժանում ենք 2 մասի: Այն ծածկում ենք սննդային ցելոֆանով, խոհանոցային մուրճիկով տափակեցնում ենք այնպես, որ ստացվի մոտավորապես 5մմ հաստությամբ: Ապա մի կողմից համեմում ենք աղով և պղպեղով: Կտրատում ենք կարագը ըստ կոտլետների քանակի: Ձևավորենք կոտլետները. Կրծքամսի ավելի հարթ մակերեսի վրա դնում ենք կարագը և փաթաթում ենք ռուլետի նման: Կարագը բոլոր կողմերից լավ ծածկում ենք, որպիսի եփելու ժամանակ դուրս չգա կոտլետի մեջից: Թաց ձեռքերով սեղմում ենք կոտլետները, որպիսի ստանանք գեղեցիկ տեսք և դուրս հանենք ներսում հավաքված ավելորդ օդը: Տեղափոխում ենք սառնարան 30-40 րոպե: Հավկիթների վրա ավելացնում ենք մի քիչ աղ, լավ հարում ենք: Կոտլետները թաթախում ենք հետևյալ հերթականությամբ՝ ալյուր - հավկիթ - պաքսիմատ, կարող ենք նաև կրկնել այն, որպիսի ստացվի ավելի հաստ և խրթխրթան շերտ: Խորը կաթսայի մեջ լցնում ենք բուսայուղը, տաքացնում ենք 140С: Կոտլետները զգուշորեն դնում ենք բուսայուղի մեջ և եփում ենք մոտավորապես 6 րոպե: Տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, ձևավորում ենք թարմ հազարի տերևներով: Բարի ախորժակ  

    Մակարոն ձվով

    Մակարոն ձվով

    Նախորդը

    Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Դդումով և ծաղկակաղամբով կոտլետ

    Հաջորդը

    Մեկնաբանել