• 25 ապրիլ, 2024
     Կարտոֆիլ փայտիկի վրա “Տորնադո”

    Կարտոֆիլ փայտիկի վրա “Տորնադո”

    Շատ հեշտ պատրաստվող և միարժամանակ շատ համեղ կարտոֆիլե զսպանակներ:

    Բաղադրիչներ

    1. Կարտոֆիլ - 2 հատ
    2. Բուսական յուղ - 4 բաժակ
    3. Պարմեզան պանիր - 1 բաժակ
    4. Աղացած սև և կարմիր պղպեղ - ½ թեյի գդալ
    5. Սխտորի փոշի - 1 թեյի գդալ (կամ 1 պճեղ սխտոր)
    6. Աղ, կարմիր պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի
    7. Բամբուկե փայտիկներ

      Պատրաստման եղանակը

    Տաքացնում ենք ձեռոցը 160 աստիճան: Կարտոֆիլի մեջ զգուշորեն մտցնում ենք բամբուկե փայտիը: Ապա զգուշորեն սուր դանակով զսպանակաձև կտրտում ենք կարտոֆիլը: Կարտոֆիլի վրա ցողում ենք բուսական յուղ:

    Առանձին տարայում քերում ենք պանիրը, ավելացնում ենք աղացած սև և կարմիր պղպեղները, սխտորի փոշին,  աղը: Պատրաստի զանգվածը լցնում ենք կարտոֆիլի վրա այնպես, որպիսի այն ամբողջությամբ ծածկվի:

    Կարտոֆիլը հանում ենք, թույլ թափահարում ենք, տեղափոխում ենք ջեռոց և եփում 25-30 րոպե:  Թողնում ենք մի քիչ սառչի, ավելացնում ենք մաղադանոս և մատուցում ենք:

    Բարի ախորժակ:

    Կարտոֆիլը ջեռոցում

    Կարտոֆիլը ջեռոցում

    Նախորդը

    Կարտոֆիլե նավակներ

    Կարտոֆիլե նավակներ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: