Այսօր, 26.06.2020թ․, 60 տարեկանում կյանքից հեռացել է հումորիստ, դերասան Գեւորգ Դոդոզյանը: Մահվան պատճառ է դարձել բրոնխիալ ասթման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասան Լենդ Մկրտչյանը։
Սոցցանցային իր էջում Վաչե Թովմասյանը մեծ ցավով գրել է․
«Վա՜խ, Գեւո ջան: Սիրտս կտոր-կտոր եղավ: Ախր, մի շաբաթ առաջ էր, հեռախոսիս վրա գրվեց «Գեւո Լեգենդ», երկար, կարոտած խոսեցինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիրուսն անցնի: Իմ հանդիպած ամենամաքուր հոգիներից մեկը՝ պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ այն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էր աշխատել ինձ հետ, հիմա էլ.... լացս գալիս ա «ճշտով»: Աստված հոգիդ լուսավորի, Գեւս»։
Ռաֆայել Երանոսյանը, Գեւորգ Դոդոզյանը եւ Վաչե Թովմասյանը
«Ոսկե դպրոց» սերիալի նկարահանումներին
Մեկնաբանել