• 10 դեկտեմբեր, 2024
     Հավով շերտավոր աղցան

    Հավով շերտավոր աղցան

    Բաղադրիչներ

    1.  Խաշած հավի միս - 0,5կգ
    2. Պոմիդոր - 120 գրամ
    3. Վարունգ - 120 գրամ
    4. Խաշած հավկիթ - 3 հատ
    5. Պանիր - 0,5կգ
    6. Սխտոր - 1 պճեղ
    7. Պոպոկ - 40 գրամ
    8. Կիտրոն, ըստ ցանկության
    9. Համեմ
    10. Մայոնեզ
    11. Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Հավի եփված միսը կտրտում ենք քառակուսիներով։

    Վարունգը կտրատում ենք մանր, երկար ձողիկների տեսքով։

    Մանր քառակուսիներով կտրատում կամ գործիքով ճզմում ենք սխտորը, մանրացնում ենք համեմը, ավելացնում ենք աղ, պղպեղ, ավելացնում ենք վարունգի վրա, խառնում ենք։

    Թողնում ենք 10 րոպե, որպիսի համերը խառնվեն իրար։

    Պոմիդորի փափուկ մասը հեռացնում ենք, ապա կտրատում ենք քառակուսիներով։

    Պանիրը անց ենք կացնում քերիչով։

    Առանձնացնում ենք հավկիթի սպիտակուցը դեղնուցից։

    Սպիտակուցը կտրատում ենք մանր քառակուսիներով, իսկ դեղնուցը մանրացնում ենք պատառաքաղով առանձին տարայի մեջ։

    Մանրացնում ենք պոպոկը։

    --------------------

    Վերցնում ենք աղցանի համար նախատեսված բաժակները, հատակին լցնում ենք հավի միսը, բարակ շերտով պատում ենք մայոնեզով։

    Երկրորդ շերտով լցնում ենք վարունգը, կարող ենք վրան կիտրոնի հյութ լցնել։ Վրան լցնում ենք քերած պանիր, նորից պատում ենք մայոնեզով։

    Լցնում ենք պոմիդոր, որը նորից պատում ենք մայոնեզով։

    Լցնում ենք մանրացված դեղնուցը և պոպոկը, բարակ շերտերով, ցանցանման լցնում ենք մայոնեզ։ Լցնում ենք մանրացված սպիտակուցները, թեթևակի գդալով սեղմում ենք աղցանը։

    Զարդարելու համար կարող ենք օգտագործել լորի ձու, կանաչի կամ նռան հատիկներ։

    Բարի ախորժակ

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Նախորդը

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՎԻՏՉԻՆԱՅՈՎ ԱՂՑԱՆ

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՎԻՏՉԻՆԱՅՈՎ ԱՂՑԱՆ

    Հաջորդը

    Մեկնաբանել