• 13 հոկտեմբեր, 2024
     Շերտավոր խմորներ հավի ֆիլեով

    Շերտավոր խմորներ հավի ֆիլեով

    Բաղադրիչներ

    1. Շերտավոր խմոր - 250 գրամ
    2. Հավի ֆիլե - 200 գրամ
    3. Պոմիդոր - 200 գրամ
    4. Կանաչ սոխ - 3-4 հատիկ
    5. Պինդ պանիր - 80 գրամ
    6. Աղ - 1 թեյի գդալ
    7. Բուսայուղ

    Պատրաստման եղանակը

    Բարակ, քառակուսի բացում ենք շերտավոր խմորը:

    Կտրտում ենք խմորը փոքր քառակուսիների՝ ըստ ճաշակի:

    Խմորի վրա պատառաքաղով անցքեր ենք անում, որպիսի շատ չուռի և ջեռոցում եփում ենք 25 րոպե 200°C ջերմությամբ:

    Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, տաքացնում ենք:

    Հավի ֆիլեն մանր կտրտում ենք և լցնում ենք թավայի մեջ, տապակում ենք մինչև գույնը դառնա ոսկեգույն:

    Մանր կտրտում ենք սոխը, ավելացնում ենք ֆիլեի վրա և մի քանի րոպե տապակում ենք:

    Վերջում ավելացնում ենք մանրացված պոմիդոր, աղ, ևս մի քանի րոպե տապակում ենք:

    Շերտավոր խմորները տաք վիճակում դնում ենք մատուցվող ափսեի մեջ, լցնում ենք ֆիլեն, վերջում ավելացնում ենք քերած պանիր:

    Մատուցելուց առաջ ափսեն մի քանի րոպե դնում ենք ջեռոցի կամ միկրոալիքային վառարանի մեջ, որպիսի պանիրը հալվի: Բարի ախորժակ

    Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

    Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

    Նախորդը

    Բլինչիկներ հավի մսով

    Բլինչիկներ հավի մսով

    Հաջորդը

    Մեկնաբանել