• 10 դեկտեմբեր, 2024
     Բեզեյով գնդակներ

    Բեզեյով գնդակներ

    Բաղադրիչներ 

    1. Բալ կամ բալի մուրաբա - 100 գրամ
    2. Շաքարավազ - 300 գրամ
    3. Կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
    4. Օսլա - 1 ճաշի գդալ
    5. Սերուցք 33-35% - 300մլ
    6. Վանիլին - 20 գրամ
    7. Ձվի սպիտակուց - 4 հատ

    Պատրաստման եղանակը

    Սպիտակուցները լավ հարում ենք, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը և 10 գրամ վանիլինը: Երբ պնդանում է, ավելացնում ենք կիտրոնի հյութը և օսլան, նորից լավ հարում ենք: Պինդ բեզեները տեղափոխում ենք ջեռոցի ձևամանի մեջ, մեջտեղում փոսիկներ ենք անում: Եփում ենք ջեռոցում 80-90 աստիճան ջերմության պայմաններում մոտավորապես 2 ժամ: Թողնում ենք բեզեները սառչեն, որից հետո կարող ենք հանել ձևամաններից: Ստացվում են սպիտակ կիսագնդիկներ: Հարիչով լավ հարում ենք սերուցքը, որպիսի պնդանա: Ավելացնում ենք 10 գրամ վանիլին: Լցնում ենք բեզեի մեջտեղում, վրան դնում ենք առանց կորիզի բալի հատիկներ: Զգուշորեն միացնում ենք երկու կիսագնդերը, միացման մասի ավելորդ բեզեն դանակի կամ գդալի միջոցով հեռացնում ենք: Զարդարում ենք սերուցքով, բալերով, գունավոր գնդիկներով և այլն:  Բարի ախորժակ

    Բլինչիկի խմոր

    Բլինչիկի խմոր

    Նախորդը

    Ամանորյա թխվածքաբլիթներ վարսակի փաթիլներով

    Ամանորյա թխվածքաբլիթներ վարսակի փաթիլներով

    Հաջորդը

    Մեկնաբանել