• 23 դեկտեմբեր, 2024
     Մխիթար Գոշ` առակներ 11-20

    Մխիթար Գոշ` առակներ 11-20

    11.

    Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.

    -Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա  մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:

    Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:

    Աղվեսն ասաց.

    -Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ:Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:

    Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել: Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթՄխիթար Գոշ` առակներ 11-20ակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:

    Աղվեսն ասաց.

    -Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ: Մեղքը քոնն է,որ դեղի համար չտվիր մեղրը, այլ՝ փորի:  

     

    12.

    Հոտն ընթանալիս  շարժվում էին ոչխարների դմակները:

    Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց և ասացին.

    -Ի՞նչու մեզ նման պարկեշտությամբ չեք քայլում:  

     

    13.

    Առյուծը բորենուն բռնեց գողության մեջ, և բորենին ասաց.

    -Ես մեռածներին եմ ուտում, որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում, իսկ դու ողջ-ողջ ես հոշոտու, որովհետև հզոր ես ու հաղթող:  

     

    14.

    Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի:Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց նա չեր կարողանում, ապա ասաց նրան, գլուխդ խոնարհիր,այդ էլ չկարողացավ:

    Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց.

    -Որդիդ արժանի է թագավորի պալատում  լինելու՝ միշտ ոտքի վրա կանգնած, և ոչ իմ լսարանում, որովհետև ոչ նստել կրող է, ոչ գլուխ խոնարհել:

     

    15.

    Ուխտին խփեց իր խնամողը: Ուղտը բարկանալով՝ ասաց.

    -Մի ծեծիր ինձ, երբ տրտում եմ ես, ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով:

    -Իսկ ի՞նչն է քո տրտմության նշանը, որ իմանամ և չծեծեմ քեզ:

    -Երբ կտեսնես,- ասաց ուղտը,- որ իմ ստորին շուրթը կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, որ տրտում եմ ես:

    -Ես ինչպես իմանամ,- ասաց ուղտապանը,- երբ շարունակ այդպես է՝ ստորին շրթունքդ կախված և քայլելիս էլ ոտքիդ ձայնը չի լսվում:

     

    16.

    Գալիանոսը մի անգամ բանախոսություն արավ մարմնական առողջության վրա, ասելով, որ եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, բժիշկներին դիմելու կարիք չի ունենա: Մի մարդ լսելով նրա բանախոսությունը, ոչ ուտում էր և ոչ էլ խմում, որից չարաչար հիվանդացավ և հանդիմանում էր Գալիանոսին, որը լսելով ասաց.

    - Մի՞թե չգիտես դու, ով անմիտ, որ մենք մեր բնության արարիչը չենք, այլ օգնականը, և դու ինչու չհասկացար ու ա յնպես չվարվեցիր:

     

    17.

    Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի : Բայց այծյամն իմանալով նրա միտքը չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը թմրելով նիրհեց:

    Այն ժամանակ եկավ առյուծը կերավ գայլին:

     

    18.

    Կատուն թախանձում էր ոզնուն.

    -Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ: Եվ երբ բազում թախանձանքներից հետո ստացավ ուզածը, ասաց.

    -Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:

    Ոզնին խաբվեց, և մերկացնելով որդուն փշերից տվեց կատվին, որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:

     

    19.

    Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց. «Թող դա զոհ լինի աստծուն»: Հավբալի ձագը ծաղրելով նրան՝ ասաց.

    «Ինչ որ ձեռքովդ ես տալիս, ա՛յն է զոհ»:

     

    20.

    Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: Ջայլամն պատասխանեց. «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»:  

    Ծիտը հավատալով կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր:

    Առաջին ձյունը, Հովհաննես Թումանյան

    Առաջին ձյունը, Հովհաննես Թումանյան

    Նախորդը

    Մխիթար Գոշ` առակներ 21-33

    Մխիթար Գոշ` առակներ 21-33

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: