• 15 հոկտեմբեր, 2024
     Երկու աքլոր - Աթաբեկ Խնկոյան

    Երկու աքլոր - Աթաբեկ Խնկոյան

    Նանը ուներ երկու աքլոր,
    Մի թուխսի ճուտ, իրար սովոր,
    Կատարները կարմիր լալա,
    Փետուրները բամբկի քուլա:
    Մանգալները հպարտ, հպարտ,
    Ապրում էին ուրախ, զվարթ,
    Բակն իրանցն էր, տունը նանին,
    Ամեն մինը իրա բանին.
    Մի օր նանը հավաթառին
    Կարմիր ներկեց աքլորներին.
    Առավոտյան բարելուսին
    Մի տեսնեիր դու երկուսին:
    Անծանոթ են, իրար անտես
    Երկու քաջեր, սրանց մի տես,
    Ոնց են իրար գլուխ թակում
    Իրանց տան մեջ, իրանց բակում:
    Ու հենց էնպես, իրար օտար,
    Արունլվա երես, կատար,
    Ճղըրտալով,
    Կռիվ - տալով,
    Փետուրները ցրիվ տալով,
    Եկան, եկան
    Առուն ընկան,
    Ջրում մի լավ տըտզկեցին
    Ու էնտեղ էլ սպիտակեցին:
    Ներկը գնաց փետուրներից,
    Երբ որ նրանք ելան ջրից,
    Ճանաչեցին նոր մեկ մեկու
    Ու կանչեցին՝ կուկուլիկու:

     

    Մեղավոր էր կարմիր ներկը,
    Ա՜յ կոտրվեր նանի ձեռքը:

    Ճանճը - Աթաբեկ Խնկոյան

    Ճանճը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել