Կըտի-կըտի Մաստանը,
Կտիկ մտավ բոստանը,
Ոտով մարգը տրորեց,
Գլխով հողը փորփրեց,
Ծուլի - ծուլի վեր ելավ,
Իր պոչի հետ խաղ արավ:
Բոստանչին էլ դուրս թռավ
Չար այծիկին ձեռք առավ.
Տվեց, տվեց, տուր տվեց,
Ջանը վրեն քրքրեց,
Քամուն տվեց մազերը,
Տեղից հանեց պոզերը,
Հանած պոզերի տեղը
Լցրեց աղ ու տաքդեղը։
Քոլիկ դարձավ Մաստանը
Էլ չէր մտնում բոստանը:
Մաստանը - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 01.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել