• 13 հոկտեմբեր, 2024
     Ինչպես գեղեցիկ դիմավորել Զատիկը

    Ինչպես գեղեցիկ դիմավորել Զատիկը

    Հիշո՞ւմ եք մեր մանկության Զատկի տոնը, երբ ընտանիքներով հավաքվում էինք, խաղում էինք կարմիր կամ գունավոր հավկիթներով...

    Իսկ հիշո՞ւմ եք Զատիկի ավանդույթները։ 

    1. Պատրաստվում են ավանդական կերակրատեսակներ
    2. Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր
    3. Եփվում է չամիչով, չրերով, բրնձով փլավ
    4. Սեղանին նաև դրվում է խաշած ձուկ
    5. Ալկոհոլային խմիչքներից օգտագործվում է կարմիր գինին
    6. Բամբակով ամանի մեջ աճեցվում են ցորեն, գարի, կամ այլ հատիկավորներ
    7. Եկեղեցիներում անց են կացվում պատարագներ։

    Զատիկի ձվերը սովորաբար ներկում են սոխի կճեպների մեջ, որը տալիս է գեղեցիկ կարմիր երանգ։  Ձվերը ներկվում են նաև արհեստական, կերակրային ներկերով, զարդարվում են գունավոր թղթերով, գուաշով, զարդերով, կտորներով․․․ 

    Ձվի կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։

    Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։

    Այստեղ կարող եք գտնել Զատիկի ձուն զարդարելու հետաքրքիր մտքեր՝ Զատիկի ձուն և ավանդույթները։ 

    Սոյայի սոուս, խորհուրդներ Աննա Սեմերջյանի կողմից

    Սոյայի սոուս, խորհուրդներ Աննա Սեմերջյանի կողմից

    Նախորդը

    Ծաղկափոշու օգտակար հատկությունները

    Ծաղկափոշու օգտակար հատկությունները

    Հաջորդը

    Մեկնաբանել