Սոյայի սոուսը իր մեջ պարունակում է վիտամին B3,B6,B2,B9, B1 վիտամիններ։ Չնայած պարունակող վիտամիններին այն պետք է օգտագործել չափավոր, քանի որ տոքսինների քանակը բավականին շատ է։
Առանց հավելանյութերի պատրաստված սոյայի սոուսը օգտակար է երկրորդ կարգի շաքարախտի, ոսկորների հետ խնդիր ունեցողների, ինչպես նաև սրտի աշխատանքի համար։
Սոյայի սոուս ընտրելիս ուշադրություն դարձրեք պիտակին, որի վրա պետք է անպայման նշված լինի, որ այն ֆերմենտացված արտադրանք է։ Բաղադրությունը պետք է լինի միայն սոյա, ցորեն , աղ և ջուր։ Խուսափեք ներկանյութեր, հավելանյութեր և կոնսերվանտներ պարունակող սոյայի սուոսից։ Եթե այն ունի շատ մուգ երանգ և նստվածք պատերին , ապա դա նշանակում է, որ արտադրանքը անորակ է։
Կան սոյայի սոուսներ , որոնց մեջ ավելացնում են նաև գետնանուշ , որն էլ չէր կարող բարելավվել իր սկզբնական օգտակար հատկությունները։
Եթե սոյայի սոուսը ցիտրուսային կեղևի հավելումով է, ապա այն ավելի օգտակար է , քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ։
Որակյալ սոյայի սոուսը իր մեջ պարունակում է 6-7% սպիտակուց։
Մեկնաբանել