• 11 դեկտեմբեր, 2024
     Ինչպես ճիշտ ավարտել հարաբերությունները, լավ բաղադրատոմս

    Ինչպես ճիշտ ավարտել հարաբերությունները, լավ բաղադրատոմս

    Կարևոր է անկեղծությունը

    Բազմիցս նշվել է որ կենդանի հարաբերությունները չի կարելի կտրել, իսկ եթե մարդիկ արդեն հեռանում են միամյանցից ուրեմն օգտակար է դրանց ավարտը։ Այսինքն լրիվ, վերջնականապես։

    Սակայն միշտ մի բաց հարց է մնում "Ո՞րն է հարաբերության ճիշտ ավարտը։", կամ նույն հարցի մեկ այլ տարբերակ "Ինչպե՞ս ճիշտ ավարտել հարաբերությունը։" կամ որ նույնն է "Ինչպե՞ս բաժանվել"։

    Դե ինչ, հենց դա էլ քննարկենք։

    Հարաբերությունների ավարտի հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ միանգամից են բաժանվում։ Մի պահ և արդեն առանձին են, արդեն անծանոթ և այլևս չեն շփվում։

    Դրա արդյունքում զգացմունքային "պոչեր" են մնում և դրանք պահում են, լավ ամուր են պահում։

    Եվ ահա, այդ "պոչերը" քանդելու համար, ամենաառաջինը անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել։

    Իրոք, ի սրտե շնորհակալություն հայտնել այն մեկին, ումից բաժանվում ես, այն ամեն լավի համար ինչ նա տվել է։

    Երկրորդ քայլն է՝ չափավորել հպարտությունը և ներողություն խնդրել։ Եվ չասեք, թե ներողություն խնդրելու պատճառ չունեք։ Կյանքը այլ մարդու հետ (նույնիսկ եթե ուղղակի հանդիպել եք) միշտ ուղեկցվում է ամեն տեսակի փոքրիկ նեղվածություններով, տհաճություններով։ Հենց այդ ամենի համար էլ պետք է ներողություն խնդրել։

    Նույնիսկ կարելի է առանց մանրամասնությունների, օրինակ՝ կներես, որ մի քանի անգամ խնդրեցիր բայց աղբը չթափեցի։ Այստեղ կարևորը անկեղծությունն է։

    Երրորդ քայլը - ներել։ Այստեղ նույնպես կարևոր է անկեղծությունը, ոչ թե չոր ցուցակով անցնելը։

    Չորրորդ քայլը - օրհնել։ Ամենայն հավանականությամբ կողքիդ անձը ինչ որ ահավոր հրեշ չի եղել։ Ու դժվար թե իրոք կկամենաս որ նա այրվի դժողքի կրակներում։ Հաճախ հենց հակառակն է, կամենում ենք, որ նրա կյանքում ամեն ինչ լավ լինի։ Հենց դրա մասին էլ պետք է ասել։

    Միայն թե պետք չի դա ասել հեգնանքով (Ցանկանում է գտնել, քո նման հիմարի), այլ անկեղծ, ի սրտե։

    Եթե ամեն դեպքում հեգնանք է դուրս գալիս, ուրեմն դեռ պատրաստ չեք բաժանվել, այլ ուզում եք կռվել։ Այսինքն հարաբերություններ շարունակելը նույնպես տարբերակ է։

    Եվ ի վերջո հինգերորդ քայլ - բաց թողնել։ Այստեղ ուղղակի հաջողություն են մաղթում ու բաժանվում։ Վերջ։ Ոչ մի նախատիքներ ու վեճեր ուղղակի "Հաջողություն"։

    Այսպիսով կրկնենք կրճատ.

    1. Շնորհակալություն հայտնել
    2. Ներողություն խնդրել
    3. Ներել
    4. Օրհնել
    5. Բաց թողել

    Հիմա քննարկենք, թե ինչպե՞ս այդ ամենը անել։

    Փորձը ցույց է տալիս, որ բարձրաձայն, ուղիղ այլ մարդուն այդ ամենը ասել, ոչ միշտ է ստացվում։ Ինքներդ գիտեք՝ զգացմունքները խեղդում են, արյունը եռում է, "Ամբողջ կյանքս փչացրել է"։ Դրա համար ավելի լավ է առանց դրա։

    Բացեք նրա նկարը ու վերոնշյալը ասեք հենց այդ նկարին։

    Նաև նույնը կարելի է անել գրելով, որոշ մարդկանց համար այդ տարբերակն ավելի լավ է։ Զգացմունքայնությունն ավելի շատ է, ավելի հզոր կատարսիսը։

    Արդյունքը որին այսպիսով ձգտում ենք, դա ավարտված հարաբերությունների հիմանական ցուցանիշն է՝ հանգստությունը։

    Օրինակ՝ տղամարդը ապրել է մի կնոջ հետ երեք տարի, հետո ինչ-որ հանգամանքներից ելնելով բաժանվել։ Այնուհետև նա հանդիպում է մեկ այլ կնոջ, ամուսնանում, բայց հերիք է պատահական տեսնի առաջին կնոջ նկարը, կամ պատահական հանդիպի և նորից զգացմունքները արթնանում են, ձեռքերը դողում, սիրտը սեղմվում։ Նորից ցանկություն է արթնանում, զանգել, խոսել, հանդիպել։
    Այլ բան է, երբ նկարը տեսնելով, կամ հանդիպելով ժպիտով հիշում է այն ժամանակահատվածը, որը այդ կնոջ հետ է անցկացրել, որից հետո հանգիստ կարող է վերադառնալ իր սեփական կյանքին։
    Ահա դա է հանգստությունը։ Այդպիսի վերաբերմունքը նշանակում է, որ հարաբերությունները ավարտվել են, մնացել անցյալում։ Եվ ամենակարևորը չեն ներխուժում ներկայիս հարաբերություններ, չեն խանգարում։ Ինչը միայն գովելի է։

     

    Հեղինակ՝ Հայկանուշ Աբելյան

    Երեք "Ա"-երի կանոնը, որ էլ չնախանձեն Ձեզ

    Երեք "Ա"-երի կանոնը, որ էլ չնախանձեն Ձեզ

    Նախորդը

    Երեք ճշմարտություն, որից հետո դուք կհանգստանաք

    Երեք ճշմարտություն, որից հետո դուք կհանգստանաք

    Հաջորդը

    Մեկնաբանել