• 18 ապրիլ, 2024
     Հղիության տասներկուերորդ շաբաթը

    Հղիության տասներկուերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել ավազահատիկի :)
    Քաշը՝ 10-12 գրամ
    Հասակը՝ 6 սմ
    Շնորհավորում ենք, ավարտվեց առաջին եռամսյակը: Արդեն վիժման ռիսկերը մինիմալ են, այդ իսկ պատճառով հնում սպասել են մինչև հղիության 12 շաբաթը, դրանից հետո նոր հայտնել են ուրախալի լուրը:
    Մինչև հղիության 12 շաբաթը, մայրիկը պետք է արդեն գրանցված լինի կանանց կոսնուտացիայի բաժնում: Եթե դեռ չեք գրանցվել, շտապե՛ք, այս շաբաթում իրականացվում են կարևոր հետազոտություններ թե մայրիկի, թե բալիկի համար:
    Այս ժամանակահատվածում բալիկի հասակը մոտավորապես 6սմ է, քաշը 10-12 գրամ: Կարելի է նրա չափերը համեմատել կիվիի հետ: Կարելի է տեսնել նրա սեռը, քանի որ սեռական օրգանները արդեն ձևավորված են: Սկսում է ձևավորվել ատամնաշարը, առաջանում են մազիկներ գլխի վրա, շարունակում են աճել եղունգները: Փոքրիկը արդեն ունի զարգացած միմիկա, նա կարող է նեղվել կամ ժպտալ...

    Ինչ է զգում մայրիկը

    Կնոջ արգանդը հղիության 12-րդ շաբաթում կարող ենք նմանեցնել մեծ պամելոյի հետ: Սովորաբար հոգնածության, քնելու զգացողությունները սկսում են անցնել, լավանում է ախորժակը, մայրիկը սկսում է ֆիզիկապես ավելի ակտիվ լինել: Կարելի է հաճախել լողավազան, հղիների համար նախատեսված յոգայի և այլն: Մայրիկի քաշի ավելացում պետք է լինի 2-ից 3.5 կգ: Եթե կան շեղումներ, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Արյան հոսքի մեծացման հետևանքով մայրիկը կարող է ավելի շատ քրտնել, նաև կարող են հաճախանալ սրտի զարկերը: Հղիության 12-րդ շաբաթում որոշ մայրիկների մաշկի վրա սկսում են առաջանալ պիգմենտային լաքաներ, կամ պիգմենտային գիծ, որը սկսում է պորտից և ձգվում է ներքև: Այս բոլոր փոփոխությունները կանցնեն ծննդաբերությունից հետո:

    Խորհուրդներ

    Իսկական ժամանակն է թարմացնել զգեստապահարանը, ձեռք բերել հանգիստ, բնական հագուստ հատուկ հղիների համար: Հրաժարվեք արհեստական, սինթետիկ ներքնազգեստից, հղիության ժամանակ դրանք կարող ենք անհանգստություն պատճառել Ձեզ: Փորկապություններից խուսափելու համար օգտագործեք բանջարեղեն, մրգեր, խմեք շատ հեղուկներ, առավել օգտակար է սովորական ջուրը: Կարելի է պատրաստել թարմ հյութեր կիտրոնից և մեղրից, օգտակար են նաև մրգային ֆրեշները, թարմ մրգերի հյութերը: Աշխատեք շատ շարժվել, զբոսնել, քանի որ ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա: Առողջություն բոլորին :)
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Հղիության տասներեքերորդ շաբաթը

    Հղիության տասներեքերորդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: