Գյուղին մոտիկ
Բլրի լանջից
Զուլալ աղբյուր է բխում,
Գլգլալով
Ու խնդալից
Դեպ ստորոտ
Շտապում։
Այդ աղբյուրի
Ակունքի մոտ
Մի դարավոր ուռենի
Զարդարել է
Լանջը քարոտ,
Քնքուշ, անուշ
Հով ունի։
Եվ կեսօրվա
Տաք ու տոթին,
Իր սիրունիկ գառներով
Մոտ է գալիս
Այն աղբյուրին
Գառնարածը
Շտապով։
Մեկնաբանել