Գյումրի քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու մեծ ֆեսթ, որի շրջանակներում պլանավորվում է 5500-6000 հանդիսատես:
Այս մասշտաբի համերգ արվեստի ու արհեստի քաղաքում դեռ չի եղել:
Կազմակերպիչների հետ զրույցի ժամանակ տեղեկացանք, որ լինելու է 6 ժամանոց հաներգ, որի ընթացքում ելույթ են ունենալու Հայաստանի թոփ արտիստները՝ 3.33, Nemra, Yereone project, D’Litte, DJ Dark coffee, իսկ հանդիսավարը լինելու է Ժակը՝ նույն ինքը Հակոբ Պապիկյանը:
Տեղեկացանք նաև, որ տարածքում լինելու է մեծ ֆուդ կորտ, տարբերվող ֆոտոզոնաներ, նաև խաղարկություն, որի ընթացքում կլինեն բազում հետաքրքիր մրցանակներ:
Հանդիսատեսին մնում է միայն շտապել ձեռք բերել տոմսերը, հագնել հարմար կոշիկներ ու ներկա գտնվել մեեեեծ իրադարձության:
Կազմակերպիչ թիմի անուն՝ One and only project․
Մեկնաբանել