• 01 հուլիս, 2024
     BookArt-ը բացահայտում է երիտասարդ ստեղծագործողներին

    BookArt-ը բացահայտում է երիտասարդ ստեղծագործողներին

    Նորույթներ Speech Box-ի կողմից․

    Այս աշնանը արի ծանոթանանք երիտասարդ ստեղծագործողների հետ, ովքեր հարստացնում են մեր գրապահարանները և մեզ։

    Իմ ընթերացասեր բարեկամ, քեզ համար մեծ նվեր ենք պատրաստել մեր նոր սոցիալական նախագծի՝ BookArt-ի շրջանակներում։

    Ընդամենը մեկ օր՝ Սեպտեմբերի 16-ին, ժամը 17։30 արի կտրվենք առօրյա հոգսերից և վայելենք 4 տաղանդավոր գրողների ներկայությունը և նրանց գրքերի շնորհանդես-քննարկումները։

    Այդ օրը սիրով քեզ են սպասում երիտասարդ ստեղծագործողներ`

    • Անի Միրզոյանը
    • Արփինե Այգը
    • Ռուբեն Ղարիբյանը
    • Սաթենիկ Արտենյանը։

    Եվ իհարկե մենք՝ hoonch.am-ի թիմը, սիրով հանդիսանում է այս կարևոր նախաձեռնության ինֆորմացիոն հովանավորը ))

    Speech Box, BookArt, գրքի շնորհանդես

    Մուտքն ազատ է՝ բայց ժպիտով )))

    Անցկացման վայրը` Պարոնյան 15 (Sar Gallery


    Ի դեպ հնարավորություն կունենաս հենց ստեղծագործողների մակագրությամբ ձեռք բերելու նրանց գրքերը։ Այս օրերի ընթացքում կկիսվենք հեղինակների և նրանց ստեղծագործությունների մասին նյութերով:

    Speech Box, BookArt, գրքի շնորհանդես

     

    Գյումրի քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու ՄԵԾ ՖԵՍԹ

    Գյումրի քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու ՄԵԾ ՖԵՍԹ

    Նախորդը

    Ռուբեն Ղարիբյան «Նզովյալ գանձերը» գրքի շնորհանդեսը, BookArt

    Ռուբեն Ղարիբյան «Նզովյալ գանձերը» գրքի շնորհանդեսը, BookArt

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: