Ապագա Հայկականի Համաժողովը հիմնված է միջազգային լայն ճանաչում և կիրառություն ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա։ Նախապես գրանցված քաղաքացիներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ապահովելով հասարակության սեռատարիքային ու կրթական խմբերի, ինչպես նաև ըստ բնակության երկրի և վայրի ներկայացվածությունը համաժողովում:
Արդյունքում Հայրենիքից և Սփյուռքից ընտրված 100-ական մասնակիցներ հնարավորություն ունեն քննարկելու Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր:
Առաջին Համաժողովը նվիրված է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:
Նյութի աղբյուր՝ futurearmenian.com և սոցիալական էջեր
Մեկնաբանել