• 15 հոկտեմբեր, 2024
     Անջելինա Ջոլին՝ մարմնին մեղուների պարսով

    Անջելինա Ջոլին՝ մարմնին մեղուների պարսով

    Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից Անջելինա Ջոլին, National Geographic ամսագրի համար մասնակցել է  ֆոտոսեսիայի, որտեղ նրան ուղեկցում են բազմաթիվ մեղուներ։ Նկարահանման հիմնական իմաստը մեղուների անհետացման խնդրին անրադառնալն է։  

    Ըստ կազմակերպիչների, ֆոտոսեսիան անցել է շատ լավ, առանց խայթոցների բառի բուն իմաստով․․․ ))

    «Նկարահանման ժամանակ, բոլորը, բացի Անջելինայից, հագել էին պաշտպանիչ հագուստ։ Տիրում էր քար լռություն և բավականին մութ էր, որպիսի մեղուները առավել հանգիստ լինեին։ Մեղուներով շրջապատված  Անգելինան անշարժ կանգնած էր շուրջ 18 րոպե», պատմում են կազմակերպիչները։

    Նաև պատմում են, որ դերասանուհու մարմինը պատել էին հատուկ ֆերոմեն նյութով, որպիսի մեղուները բարձրանան նրա մարմնի վրա ծրագրած ուղղությամբ։ 

    Ըստ National Geographic տվյալների, աշխարհում մեղուների քանակը բավականին քչացել է։ Այդ երևույթը կարող է առաջացնել համամարդկային սով։ Այդ մասին վկայում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2025 թվականին պլանավորում է մեղուների թիվը ավելացնել 125 միլիոնով։

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Նախորդը

    Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

    Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

    Հաջորդը

    Մեկնաբանել