Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ВОЗ, WHO) իր պաշտոնական կայքում հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի մի քանի միջոցներ.
- Պարբերաբար լվացեք ձեռքերը
Պարբերաբար լվացեք ձեռքերը կամ մշակեք դրանք ախտահանիչ նյութեր պարունակող լուծույթներով:
Ինչո՞ւ, որովհետև, եթե ձեռքի մակերեսին վիրուս կա, օճառը, սպիրտային լուծույթները պարզապես կվերացնեն այն, պաշտպանելով մարդկանց վարակվելուց:
- Պահպանեք շնչառական օրգանների հիգիենան
Հազի կամ փռշտոցի դեպքում քիթը և բերանը ծածկեք անձեռոցիկով, որը անմիջապես նետեք ծածկվող աղբանամը, լվացեք ձեռքերը կամ մշակեք ախտահանող նյութերով:
Ինչո՞ւ, որովհետև, երբ փռշտոցի և հազի դեպքում քիթը և բերանը ծածկում ենք, կանխարգելում ենք վիրուսի տարածումը, և պետք է մաքրել ձեռքերը, քանի որ վիրուսը հայտնվում է ձեռքերին, որի միջոցով էլ այլ առարկաների վրա, և այդպես կարող է վարակել մարդկանց:
- Հասարակական տարածքներում պահպանեք հեռավորություն
Մարդկանցից հեռու գտնվեք առնվազն 1 մետր, հատկապես երբ որևէ մեկը հազում է, ջերմություն ունի կամ գրիպ է:
Ինչո՞ւ, որովհետև երբ հիվանդ մարդը, որը վարակված է գրիպով կամ օրինակ կորոնավիրուսով՝ 2019-nCoV, հազում կամ փռշտում է, վիրուսի միկրոբները դուրս քալով շնչառական օրգաններից կարող են հայտնվել առավել մոտ կանգնած մարդու կամ մարդկանց շնչառական ուղիներում, այդպիսով վարակելով նրանց:
- Հնարավորության դեպքում ձեռքով մի հպվեք աչքերին, քթին և բերանին
Ինչո՞ւ, որովհետև ձեռքերը կպնում ենք բազմաթիվ առարկաներին, որոնց վրա կարող է լինել որևէ վիրուս: Եթե պատահաբար ձեռք տանք վիրուսին, ապա աչքերին, բերանին կամ քթին, կարող ենք պարզապես հիվանդանալ տվյալ վիրուսով:
- Բարձր ջերմության, հազի, դժվարացած շնչառության դեպքում անմիջապես դիմեք բժկի
Ինչո՞ւ, որովհետև բարձր ջերմությունը, հազը և դժվարացած շնչառությունը կարող է առաջացած լինել կորոնավիրուսի, կամ մեկ այլ վտանգավոր վիրուսի հետևանքով: Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան հեշտ կլինի հետագա բուժումը:
- Եթե առկա է շնչառական օրգանների հիվանդության թույլ ախտանիշներ, սակայն Դուք չեք շփվել հիվանդ անձանց հետ
Հետևողականորեն կատարեք շնչառական օրգանների հիգիենայի էլեմենտար պահանջները, հնարավորության դեպքում մնացեք տանը և մի շփվեք այլ անձանց հետ, մինչև լավանալը:
- Պարտադիր իրականացրեք հիգիենիկ միջոցառումներ շուկաներ այցելելուց, կենդանիների, թռչունների հետ շփումներից հետո
Կենդանիներին, կենդանական ծագման մթերքներին ձեռք տալուց հետո լվացվեք օճառով և հոսող ջրի տակ, մինչ այդ ձեռք մի տվեք աչքերին, քթին կամ բերանին: Հեռու մնացեք հիվանդ կենդանիներից, փչացած մթերքներից: Հեռու մնացեք թափառող կենդանիներից՝ շներից, կատուներից, կռծողներից, թռչուններից...
- Սննդակարգում մի օգտագործեք հում, կամ ոչ լավ եփված կենդանական ծագման մթերք
Ամենատարբեր հիվանդություններից հեռու մնալու համար բացառեք օգտագործել հում մսամթերք, կաթ կամ այլ կենդնական մթերք: Անվտանգ օգտագործման համար մթերքները պետք է լվանալ, ապա լավ եփել:
Նյութը կազմելիս օգտվել ենք՝ https://www.who.int/ru/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public?fbclid=IwAR3lbH0jlpoGTnt9NOWk_lpTRoeixxklx1E9kKf-MoamAhIWsHes2HHb6g4
Մեկնաբանել